Աշխատանք դասարանում

  1. Տեքստն այնպես փոխադրի՛ր, որ զգացվի` ինքդ զարմացած ես և ուզում ես ուրիշներին էլ զարմացնել:

Երբ առաջին անգամ Անտարկտիդայի սառցածածկույթի տակ արևադարձային հնագույն կենդանիների և ծառերի քարացած մնացորդներ հայտնաբերվեցին, ես դրան չհավատացի: Մոտ հիսուն տարի պահանջվեց, որ վեցերորդ մայրցամաքի դինոզավրերի մասին ճշմարտությունը հաղթանակի: Անտարկտիդայում հնէաբանական վերջին գտածոն եզակի է: Մի այնպիսի կմախք է հայտնաբերվել, որպիսին գիտնականները դեռ երբեք և ոչ մի տեղ չէին հանդիպել: Դա երեք մետր վաթսուն սանտիմետր բարձրություն ունեցող փետրավոր գիշատիչ մողես է, որը ջայլամ է հիշեցնում, բայց ձիու գլխից մեծ զլուխ և արծվի հզոր կտուց ունի: Գտածոն քառասունվեց միլիոն տարեկան է:

  1. Նախադասությունները տարբեր ձևերով կետադրիր այնպե՛ս, որ իմաստը փոխվի։

Մանեն կարդում էր բոլորովին հանգիստ, նրա ձայնը հնչում էր հարթ ու հավասար։

Այգուց դուրս եկած միջահասակ մարդուն՝ Վարդանին, նորից հանդիպեցինք ձորում։

Մեծանում էին Հակոբի որդիները՝ Արամն ու Արեգը։

Երկաթուղու վարչության կառավարիչը՝ ճաղատ գլխով, շատ երկար բեղերով մի մարդ և մյուս հյուրերը երգում էին։

Այդ կնոջից՝ Սառայի մորից հետո,2 աներս նորից ամուսնացել է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *