Oxford elementary

One day a man went to see his doctor and said to him, ‘I’ve swallowed a horse,
doctor, and I feel very ill.’
The doctor thought for a few seconds and then said, ‘All right, Mr. Lloyd, I’ll
help you. Please lie down on this bed.’
The doctor’s nurse gave the man an injection, the man went to sleep, and the
doctor went out quickly to look for a horse in the town.
After half an hour he found one, borrowed it and took it into his office, so
when Mr. Lloyd woke up, it was there in front of him.
‘Here’s the horse, Mr. Lloyd,’ the doctor said. ‘I’ve taken it out of your
stomach, and it won’t give you any more trouble now.’
At first Mr. Lloyd was happy, but then he looked at the hDSorse again and said,
‘But, doctor, my horse was white, and this one’s brown!’
Word outside the 1000: swallowed

13

A. Answer these questions.
1. Did the doctor think, ‘This man has really swallowed a horse’?
Of course no! How can human swallow a horse.
2. Why did the nurse give the man an injection?
So he can sleep.
3. What did the doctor do when he went out?
To look for a horse.
4. What did Mr. Lloyd see when he woke up?
He saw an brown horse.
5. Why was Mr. Lloyd not happy when he looked at the horse
more carefully?
Because his horse was white and the horse that the doctor bought it was brown.
B. Which words in the story on page 12 mean:
1. sick 3. visit 5. discovered
2. pleased 4. fast

Կրկնություն

Կրկնություն

 

  1. Գրե՛ք տվյալ թվերը աճման կարգով․ -3, 10, -25, -52, 8, 9, 65, -60, -87, -5, 0

-87, -65, -60, -52, -25, -5, -3, 0, 8, 9, 10:

  1. Ամբողջ թվերի շարքում ո՞ր երկու թվերի հարևանությամբ են գտնվում տրված թվերը․ 5, -16, -41, 8, 0, -1, -11, 55, -99

 5 (4, 6), -16 (-15, -17), -41 (-40, -42), 8 (7, 9), 0 (-1, 1), 1- (-2, 0), -11 (-12, -10), 55 (54, 56), -99 (-100, -98):

  1. A կետի կոորդինատը -8 է։ Նրա ո՞ր կողմում է գտնվում և նրանից քանի՞ միավոր հեռավորություն ունի B կետը, եթե վերջինիս կոորդինատն է` ա) -8,  բ) 12, գ) -16, դ) 3

ա) 0 միավոր։

բ) աջ 20 միավոր։

գ) ձախ 8 միավոր։

դ) աջ 11 միավոր։

 

  1. Գրե՛ք տրված թվին հակադիր թիվը ա) -8, բ) 9, գ)-10, դ) -99

 8, -9, 10, 99։

  1. Հաշվել․  ա) |-6| + |8|   բ) |-3| – |-1|   գ) |15| • (-14)  դ) -40 : (-8)

ա) |-6| + |8| = 2 բ) |-3| – |-1| = -2 գ) |15| • (-14) = -210 դ) -40 : (-8) = -5:

 

Oxford elementary

Answer these questions.

  1. Where did Mrs. Briggs live?
    In a small street in London
  2. Why was Mrs. Briggs surprised?
    Because Mrs. Williams take her question.
  3. Did Mrs. Briggs’s dishwasher dry the plates and other things?
    Yeah, the dishwasher dry the plates, glasses, knives and forks.
  4. Did it put them away?
    No it didn’t.
  5. Did Mrs. Williams’s dishwasher put the things in the cupboard?
    Yes.
  6. Who was Mrs. Williams’s dishwasher?
    Her husband.

    Write these sentences. Put one of these words in each empty place:

an any no none some

1. Mrs. Briggs was rich, but Mrs. Williams was not. Mrs. Briggs had some beautiful carpets, but Mrs. Williams didn’t have any.
2. Mrs. Briggs had an expensive furniture, but Mrs. Williams had none.
3. Mrs. Briggs had and expensive dishwasher, but Mrs. Williams did not have any machines in her kitchen.
4. Mrs. Briggs had some nice roses in her garden, but Mrs. Williams had no flowers in hers.
5. Mrs. Briggs had some big trees in her garden too, but Mrs. Williams had none.

Oxford elementary

Answer these questions.

  1. Why did Beryl want to buy Dave a new shirt?
    Because his old ones have holes.
  2. Why didn’t Dave want his wife to throw any of his old shirts away?
    Because he liked his old shirts.
  3. Why didn’t Dave like the sleeves of his new shirt?
    The sleeves was too long.
  4. What did Beryl say about the sleeves?
    She said ‘They’ll get shorter when I wash the shirt.’.
  5. Why didn’t Dave like the collar of the shirt?
    Because the collar of the shirt was too small.
  6. What did Beryl say about the collar?
    She said ‘It’ll get bigger when you wear the shirt’.

    Opposites. Write these sentences. Put one word in each empty place.

1. New clothes do not have holes in them, but old ones sometimes do.
2. Sleeves don’t get longer when you wash them. They get shorter.
3. Good shirts are not cheap. They are expensive.
4. The neck of Dave’s shirt wasn’t too big. It was too short.
5. Dave loved his old shirts, but he hate his new one.

Choose the right sentence for each picture and write it down.

1. a. None of these shirts has got holes in it.
b. Some of these shirts have got holes in them.
c. All of these shirts have got holes in them.
2. a. The sleeves are too long,
and the collar is too small.
b. The sleeves are too short,
and the collar is too small.
c. The sleeves are too short,
and the collar is too big.
d. The sleeves are too long,
and the collar is too big.

Մեծ Հայքի թագավորությունն Արտավազդ 2-րդի օրոք

Մեծ Հայքի թագավորությունն Արտավազդ 2-րդի օրոք

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ե՞րբ է գահակալել Արտավազդ II-ը: Բնութագրե՛ք նրան:
    Կրասոսի արշավանքը: Տիգրան Մեծին հաջորդեց որդին՝ Արտավազդ II-ը (Ք. ա. 55-34 թթ.): Նա ևս Արտաշեսյան արքայատոհմի նշանավոր ներկայացուցիչներից է: Ստացել էր հիանալի կրթություն, գրել է «ողբերգություններ, ճառեր ու պատմական երկեր»:
  2. Ե՞րբ է տեղի ունեցել Կրասոսի արշավանքը և ինչպե՞ս է ավարտվել:
    Ք. ա. 54 թ. Հռոմն արևելք ուղարկեց Կրաunu զորավարին, որի նպատակը Պարթևստանի գրավումն էր: Քանի որ Հայաստանը Արտաշատի պայմանագրով համարվում էր Հռոմի «դաշնակից և բարեկամ», Կրասոսը Արտավազդ II-ից պահանջեց օգնական զորք: Սակայն նա չկատարեց Արտավազդ II-ի պայմանները, որոնք բխում էին Հայաստանի շահերից: Ուստի Մեծ Հայքի արքան նրան օգնություն չտրամադրեց:
    Ք. ա. 53 թ. Կրասոսը սկսեց արշավանքը: Նույն թվականին Խառանի ճակատամարտում Հռոմեական զորքը ջախջախիչ պարտություն կրեց: Սպանվեց նաև Կրասոսը:
  3. Ե՞րբ է կնքվել և ինչո՞վ է ամրապնդվել հայ–պարթևական դաշինքը:
    Հայ և պարթև արքաները բարեկամության դաշինք կնքեցին: Այն ամրապնդվեց պարթև արքայազն Բակուրի և Արտավազդ II–ի քրոջ ամուսնությամբ:
  4. Ո՞ր թվականին սկսվեց Անտոնիոսի արշավանքը: Ներկայացրե՛ք դրա արդյունքները:
    Շուտով արևելք արշավեց մեկ այլ հռոմեացի զորավար Անտոնիոսը, որը նույնպես ծրագրում էր նվաճել Պարթևստանը: Նա, ելնելով Կրասոսի սխալներից, նախընտրեց արշավել Հայաստանի տարածքով, ինչպես ժամանակին խորհուրդ էր տվել Արտավազդ II-ը: Հայոց արքան որոշեց կրկին ստանձնել Արտաշատի պայմանագրով ունեցած պարտավորությունները: Նա Անտոնիոսին տրամադրեց օգնական զորք և թույլատրեց պարթևների դեմ արշավել Հայաստանով:
    Անտոնիոսը 100-հազարանոց բանակով Ք. ա. 36 թ. սկսեց ռազմարշավը, սակայն խայտառակ պարտություն կրեց: Հռոմեացիները այս արշավանքի ընթացքում կորցրին 44 հազար զինվոր: Անտոնիոսի զորքը հետ քաշվեց Հայաստան, որտեղ հայերը ապաստան տվեցին հռոմեացիներին:
  5. Ե՞րբ և ինչո՞ւ գերվեց Արտավազդ II արքան:
    Անտոնիոսը Հռոմում արդարանալու համար պարտության մեղքը բարդեց Արտավազդ II-ի վրա: Ք. ա. 34 թ. Անտոնիոսի զորքերն անակնկալ ներխուժեցին Հայաստան: Արյունահեղությունից խուսափելու նպատակով հայոց արքան գնաց բանակցությունների, սակայն խաբեությամբ ձերբակալվեց և տարվեց Եգիպտոս: Մեծ Հայքի թագավոր հռչակվեց Արտավազդի որդին՝ Արտաշես II-ը (Ք. ա. 30-20 թթ.): Սակայն Արտաշեսն ի վիճակի չեղավ պայքարելու հռոմեացիների դեմ: Նա հարկադրված՝ իր զորքով ապաստան գտավ Պարթևստանում: Վերջինիս արքան, հասկանալով իր սխալը, որոշել էր բարեկամանալ Հայաստանի հետ:
    Անտոնիոսը Եգիպտոսում պահանջեց, որ գերված Արտավազդ II-ն ւ նրա ընտանիքը խոնարհվեն և երկրպագեն իր կնոջը` Կլեոպատրային, դրա դիմաց խոստանալով ազատություն:
  6. Ի՞նչ վեհանձն արարքով աչքի ընկավ Արտավազդ II-ի ընտանիքը գերության մեջ:
    Վեհանձն արքան և նրա ընտանիքն արհամարհեցին Անտոնիոսին` գերադասելով արժանապատիվ մահը: Ք. ա. 31 թ. Արտավազդ II-ը և հայոց թագուհին մահապատժի ենթարկվեցին: Իսկ երկու արքայորդիները մնացին պատանդության մեջ և ուղարկվեցին Հռոմ:

Oxford Elementary

  1. Answer these questions.

1.Why did Fanny often lose things?
Because she was stupid.

2.Why did Ethel lend things to Fanny?
Because she was her friend.

3.Why didn’t Fanny want to go to the shops without a bag?
Because it feels stupid when you go out shops without anything.

4.Why didn’t Ethel lend her a bag?
She was tried of lending.

5.What did she want Fanny to take to the shops?
Wheelbarrow in the shed.

6.Did Fanny take it, do you think?
I hope not if she did take it then she will be embarrassed for sure.

  1. Which of these sentences are true? Write the correct ones down.

1.Ethel often borrowed things.

  1. Fanny often borrowed things.

3.Ethel often lent things to Fanny.

  1. Fanny often lent things to Ethel.

5.One day Ethel lost her bag.

6.One day Fanny lost her bag.

  1. Fanny liked carrying something in her hand.
  2. Fanny did not like carrying things.
  3. There was a shed at the end of Ethel’s garden.
  4. There was a shed at the end of Fanny’s garden.

 

Fanny often borrowed things.

Ethel often lent things to Fanny.

One day Fanny lost her bag.

Fanny liked carrying something in her hand.

There was a shed at the end of Ethel’s garden.

Ճանապարհ, որ ոչ մի տեղ չի տանում

Ճանապարհ, որ ոչ մի տեղ չի տանում

Գյուղից դուրս գալիս ճանապարհը բաժանվում էր երեք մասի. Առաջինը տանում էր դեպի ծով, երկրորդը՝ քաղաք, իսկ երրորդը ոչ մի տեղ չէր տանում: Մարտինոն գիտեր դրա մասին, որովհետև բոլորին հարցրել էր, և բոլորն էլ նույն պատասխանն էին տվել:

-Այս ճանապա՞րհը: Այն ոչ մի տեղ չի տանում: Դրանով քայլելն անիմաստ է:

-Իսկ վերջում ո՞ւր ես հասնում:

-Ոչ մի տեղ էլ չես հասնում:

-Իսկ ինչո՞ւ են այն կառուցել:

-Այն ոչ ոք չի կառուցել, այն միշտ այստեղ է եղել:

-Եվ ոչ ոք երբեք չի՞ գնացել այդ ճանապարհով:

-Բայց ի՜նչ համառն ես… Քեզ ասացինք, չէ՞, որ տեսնելու ոչինչ չկա…

-Եթե երբևէ այդ ճանապարհով չեք գնացել, ինչպես կարող եք իմանալ:

Մարտինոն այնքան համառ էր, որ նրան սկսեցին կոչել Համառ Մարտինո: Բայց նա չէր նեղանում և շարունակում էր մտածել ճանապարհի մասին, որը ոչ մի տեղ չէր տանում:

Երբ նա այնքան մեծացավ, որ կարողանում էր փողոցն անցնել առանց պապիկի ձեռքը բռնելու, մի առավոտ շատ վաղ վեր կացավ, դուրս եկավ գյուղից և առանց վարանելու քայլերն ուղղեց դեպի խորհրդավոր ճանապարհը՝ շարունակ առաջ քայլելով: Ճանապարհի վրա փոսեր շատ կային, տեղ-տեղ մոլախոտ էր աճել, բայց, բարեբախտաբար, երկար ժամանակ անձրև չէր տեղացել, և ջրափոսեր չէին գոյացել: Աջ ու ձախ կողմերում ցանկապատեր էին, իսկ հետո սկսվեց անտառը: Ծառերի ճյուղերը ճանապարհի վերևում իանում էին. կարծես մութ ու խոնավ թունել լինել, որի միջով արևի ճառագայթները հազիվհազ թափանցում էին և ասես լապտերի լույսով լուսավորում ուղին:

Մարտինոն քայլում ու քայլում էր, բայց թունելը չէր վերջանում: Ճանապարհը կարծես անեզր էր, իսկ Մարտիոնայի ոտքերն արդեն ցավում էին, և նա սկսեց մտածել, որ ավելի լավ է վերադառնա, երբ հանկարծ մի շուն տեսավ:

,,Եթե այստեղ շուն կա, ուրեմն պետք է տուն էլ լինի կամ գոնե մարդ,,- մտածեց Մարինոն:

Շունը նրան ընդառաջ վազեց՝ պոչը շարժելով, և սկսեց լիզել ձեռքերը, հետո կենդանին առաջ ընկավ՝ ամեն քայալփոխին հետ նայելով, որ տեսնի՝ արդյոք Մարինոն հետևում է իրեն, թե՞ ոչ:

-Գալիս եմ, գալիս,- ասաց Մարտինոն՝ հետաքրքրությունից այրվելով:

Վերջապես անտառը սկսեց նոսրանալ , վերևում նորից երևաց երկինքը, և ճանապարհը վերջացավ երկաթյա մեծ դարպասի մոտ:

Մարտինոն նայեց ցանկապատի արանքից  և տեսավ վեր խոյացող ամրոցը, որի բոլոր դռներն ու պատուհանները  լայն բացված էին, բոլոր ծխնելույզներից ծուխ էր դուրս գալիս, իսկ պատշգամբից մի հիասքանչ տիկին Մարտիոյնին ձեռքով էր անում և խանդավառությամբ կանչում.

-Արի, արի, Համառ Մարտինո:

-Այ քեզ բան,- ուրախացավ Մարտինոն.- նույնիսկ ես չգիտեի, թե ուր եմ հասել, իսկ նա, արի ու տես, ինձ ճանաչում է:

Մարտինոն բացեց դարպասի դուռը, անցավ զբոսայգու միջով և մտավ ամրոց: Նա խոնարհվեց գեղեցիկ տիկնոջ առջև, որն այդ պահին իջնում էր սանդուղքով: Կինը շատ գեղեցիկ էր, բոլոր տեսակ փերիներից ու արքայադուստրերից շատ ավելի լավ հագնված: Նա շատ ուրախ էր և ծիծաղելով հարցրեց.

-Ուրեմն դու այդպես էլ չհավատացիր, հա՞:

-Ինչի՞ն,- հարցրեց Մարտինոն:

-Ոչ մի տեղ չտանող ճանապարհի պատմությանը:

-Հիմար պատմություն էր, և հետո, ըստ իս, բոլոր ճանապարհներն էլ ինչ-որ տեղ տանում են:

-Իհարկե, միայն պետք է ցանկանաս տեսնել այդ վայրերը: Իսկ հիմա գնանք, քեզ ցույց տամ ամրոցը:

Ամրոցում ավելի քան հարյուր սրահներ կային՝ լի ամեն տեսակ գանձերով. Կային ադամանդներ, թանկարժեք քարեր, ոսկի, արծաթ: Եվ գեղեցիկ կինն անընդհատ կրկնում էր.

-Վերցրու, վերցրու, ինչ ուզում ես: Քեզ մի սայլակ կտամ, որ կարողանաս վերցրածդ հետդ տանել:

Հասկանալի է՝ Մարտինոյին երկար խնդրել հարկավոր չէր: Երբ նա մեկնում էր, սայլը լեփ-լեցուն էր: Նրան ուղեկցում էր մի շուն, բայց ոչ հասարակ, այլ շատ խելացի շուն, որը պահում էր սանձերը և հաչում ձիերի վրա, երբ նրանք ննջում էին կամ շեղվում ճանապարհից:

Գյուղում, որտեղ Համառ Մարտինոյին արդեն մեռած էին համարում, նրան տեսնելով, անակնկալի եկան:  Շունը բոլոր գանձերը իջեցրեց հրապարակում, ի նշան հրաժեշտի՝ երկու անգամ պոչը և անհետացավ՝ հետևից միայն փոշու ամպ թողնելով: Մարտինոն նվերներ բաժանեց բոլորին՝ և՛ ընկերներին, և՛ թշնամիներին:  Նա ստիպված էր մի հարյուր անգամ պտմել իր արկածների մասին, և ամեն անգամ, երբ վերջացնում էր, ինչ-որ մեկը դուրս էր վազում, ձի հեծնում և շտապում դեպի այն ճանապարհը, որը ոչ մի տեղ չէր տանում:

Բայց նույն գիշերն էլ մեկը մյուսի հետևից հիասթափված վերադառնում էին: Նրանց ասելով՝ ճանապարհն ավարտվում էր անտառի մեջտեղում՝ սաղարթախիտ ծառերի կամ փշոտ մացառների պատնեշով: Չկար ո՛չ դարպաս, ո՛չ ամրոց, ո՛չ գեղեցիկ կին: Պատճառն այն է, որ այդպիսի գանձեր շնորհվում են միայն նրանց, ովքեր առաջինն են բացում դեպի գանձերը տանող ճանապարհը: Մեր պատմության մեջ առաջինը Համառ Մարտինոն էր:

Առաջադրանքներ

Բնութագրի՛ր Մարտինոին:
Նա համառ և հետաքրքրասեր մարդ էր։

Ինչո՞ւ Մարտինոն կարողացավ տեսնել ամրոցը և ստանալ գանձերը:
Քանի որ Մարտինոն չհավատաց ոչ մի տեղ տանող ճանապարհի պատմությանը։

Մեկնաբանի՛ր այս միտքը՝ Պատճառն այն է, որ այդպիսի գանձեր շնորհվում են միայն նրանց, ովքեր առաջինն են բացում դեպի գանձերը տանող ճանապարհը:
Եթե մարդ ինչ որ նպատակ ունի պետք է ջանքեր թափի և հասնի իր նպատակին։

Աշխատանք դասարանում

  1. Տեքստն այնպես փոխադրի՛ր, որ զգացվի` ինքդ զարմացած ես և ուզում ես ուրիշներին էլ զարմացնել:

Երբ առաջին անգամ Անտարկտիդայի սառցածածկույթի տակ արևադարձային հնագույն կենդանիների և ծառերի քարացած մնացորդներ հայտնաբերվեցին, ես դրան չհավատացի: Մոտ հիսուն տարի պահանջվեց, որ վեցերորդ մայրցամաքի դինոզավրերի մասին ճշմարտությունը հաղթանակի: Անտարկտիդայում հնէաբանական վերջին գտածոն եզակի է: Մի այնպիսի կմախք է հայտնաբերվել, որպիսին գիտնականները դեռ երբեք և ոչ մի տեղ չէին հանդիպել: Դա երեք մետր վաթսուն սանտիմետր բարձրություն ունեցող փետրավոր գիշատիչ մողես է, որը ջայլամ է հիշեցնում, բայց ձիու գլխից մեծ զլուխ և արծվի հզոր կտուց ունի: Գտածոն քառասունվեց միլիոն տարեկան է:

  1. Նախադասությունները տարբեր ձևերով կետադրիր այնպե՛ս, որ իմաստը փոխվի։

Մանեն կարդում էր բոլորովին հանգիստ, նրա ձայնը հնչում էր հարթ ու հավասար։

Այգուց դուրս եկած միջահասակ մարդուն՝ Վարդանին, նորից հանդիպեցինք ձորում։

Մեծանում էին Հակոբի որդիները՝ Արամն ու Արեգը։

Երկաթուղու վարչության կառավարիչը՝ ճաղատ գլխով, շատ երկար բեղերով մի մարդ և մյուս հյուրերը երգում էին։

Այդ կնոջից՝ Սառայի մորից հետո,2 աներս նորից ամուսնացել է։

Oxford Elementary

A. Answer these questions.

1. Why did Jack make long voyages?
Because he was a sailor.
2. Where did Gloria live?
In England.
3. Why did Jack think about Gloria all the time?
Because he was in love with her.
4. Where did Jack send Gloria the parrot from?
He send her the parrot from Freetown in Africa.
5. Where did Jack get Gloria’s letter about the parrot?
When Jack’s ship reached Australia.
6. What did Gloria do to the parrot?
She ate the parrot.
B. Which words in the story on page 4 mean the opposite of:

  1. Short-long
  2. Last-first
  3. Little-much
  4. Old-young
  5. Ugly-pretty
  6. Wine-water
  7. Worse-better

 

Սննդառություն և մարսողություն/Շնչառություն

Սննդառություն և մարսողություն/Շնչառություն

Կենդանի օրգանիզմների բնութագրական հատկանիշներից է սննդառությունը:

Սննդառությունը կենդանի օրգանիզմի կողմից տարբեր նյութերի կլանումն է սեփական գոյությունն ապահովելու նպատակով:
Արտաքին միջավայրից կլանված մարմինները և նյութերը, որոնք պահպանում են օրգանիզմի կենսագործունեությունը համարվում են սնունդ:

Սնունդ կարող է ծառայել և՛ անօրգանական նյութը (ջուրը, ածխաթթու գազը), և՛ օրգանականը (շաքարը, ճարպը և այլն) և ամբողջական կենդանի օրգանիզմը:
Բոլոր կենդանի օրգանիզմներում սնունդը ենթարկվում է միատեսակ փոփոխությունների.

1. Սննդի ստեղծում կամ ընդունում և կլանում:

2. Սննդի քայքայում պարզագույն գործառնական միավորների:

3. Այնուհետև՝

ա) ստացված պարզագույն գործառնական միավորների քայքայում և էներգիայի ստացում:

Սննդից անջատված էներգիայի հաշվին օրգանիզմը պահպանում է իր կյանքը և ակտիվությունը: Օրգանիզմի ակտիվությունը կյանքին բնորոշ բոլոր հատկանիշների պահպանումը, դրսևորումը և անխափան գործարկումն է:
Այսինքն, երբ օրգանիզմը շարժվում է, գրգռվում է, աճում է, բազմանում է և այլն, միշտ օգտագործում է սննդային էներգիան:
բ) ստացված պարզագույն գործառնական միավորներից սեփական օրգանիզմին բնորոշ նյութերի կառուցում:
Այդ նյութերը ծառայում են որպես շինանյութ: Այդպիսով առաջանում են նոր բջիջներ, հյուսվածքներ և օրգանիզմն աճում է ու զարգանում:

4. Օրգանիզմը շարունակում է գոյատևել:

Ըստ սննդառության եղանակի կենդանի օրգանիզմները բաժանվում են երեք խմբի.

  • ավտոտրոֆներ— էներգիա են ստանում արևից:
  • հետերոտրոֆներ — էներգիա են ստանում օրգանական նյութերի քայքայումից:
  • միքսոտրոֆներ — էներգիա կարող են ստանալ և արևից և օրգանական նյութերից:

Ավտոտրոֆ սննդառության հիմնական ձևը ֆոտոսինթեզն է:
Բույսը արմատներով հողից կլանում է ջուր, իսկ տերևներով` օդից ածխաթթու գազ: Այդ անօրգանական նյութերից լույսի ազդեցությամբ, կանաչ քլորոֆիլի մասնակցությամբ բույսը պատրաստում է օրգանական նյութ` շաքար: Ֆոտոսինթեզի մնացորդ է թթվածինը, որը տերևներով հարստացնում է օդը:
Ավտոտրոֆ օրգանիզմը ֆոտոսինթեզի արդյունքում ջրից և ածխաթթու գազից սինթեզում է շաքար և անջատում թթվածին:

Ֆոտոսինթեզը բնորոշ է կանաչ օրգանիզմներին` բույսերին, կապտականաչ ջրիմուռներին և որոշ բակտերիաներին:
Հետերոտրոֆ սննդառության հիմնական ձևը պատրաստի սննդի որոնումն ու կլանումն է:
Հետերոտրոֆները օգտվում են ֆոտոսինթեզի պատրաստի արդյունքներից` թթվածնից և շաքարից ու դրա վերափոխումներից: Հետերոտրոֆ են բոլոր սնկերը և կենդանիները:
Միաբջիջ կենդանիներում կան որոշ բացառություններ: Երկարամտրակ էվգլենան ունի քլորոֆիլ և կարող է ինչպես ֆոտոսինթեզել, այնպես էլ սնվել հետերոտրոֆ կերպով:

Ըստ նախընտրած սննդի տեսակի՝ հետերոտրոֆները լինում են.

Բուսակեր — սնվում են բուսական ծագում ունեցող օրգանիզմներով կամ նրանց մասերով:

Օրինակ` թիթեռները, բադերը, նապաստակները, եղջերուները և այլն:

Կենդանակեր — սնվում են կենդանական ծագում ունեցող օրգանիզմներով: Նրանք որսորդներ են, իսկ սնունդ ծառայող զոհը` որս:

Օրինակ` առյուծը, գայլը, արծիվը, սարդը և այլն:

Ամենակեր — սնվում են և՛ բույսերով, և՛ կենդանիներով:

Օրինակ` մարդը, արջը, կետը:

Ըստ սննդի հայթհայթման ձևի՝ հետերոտրոֆները լինում են.

Սապրոֆիտներ — սնվում են մահացած կենդանի օրգանիզմների մնացորդներով, բույսերի պտուղներով, այլ պատրաստի օրգանական նյութերով:

Օրինակ` աղիքային ցուպիկը, պենիցիլինը, ճանճը, բորենին:

Գիշատիչներ — բոլոր այն կենդանի օրգանիզմներն են, որոնք որս են անում: Այսինքն բռնում են իրենց զոհին, սատկացնում, ապա սնվում դրանցով:

Օրինակ` սարդը, կոկորդիլոսը, վագրը, գայլը:

Որոշ բույսեր հանդիսանում են գիշատիչներ: Նրանք ունեն հատուկ «թակարդներ», որոնցով որսում են միջատների և սնվում նրանց օրգանական նյութերով: Դրանք միջատակեր բույսերն են:

Օրինակ` ռաֆլեզիան, վեներայի ճանճորսը, ցողիկը, ցնցղենին:

Մակաբույծներ — ապրում են որևէ կենդանի օրգանիզմի մեջ կամ օրգանիզմի վրա: Սնվում են նրա օրգանական նյութերով: Այդ օրգանիզմը մակաբույծի տերն է: Մակաբույծները թունավորում են տիրոջ օրգանիզմը:

Օրինակ՝ լյարդի ծծանը, էխինոկոկը, եզան երիզորդը, տիզը:

Շնչառություն

Կենդանի օրգանիզմների կարևոր հատկանիշներից է նյութափոխանակությունը: Կենդանի օրգանիզմների նյութափոխանակության կարևոր դրսևորում է գազափոխանակությունը:
Այն գազափոխանակությունը, երբ օրգանիզմը օդից կլանում է թթվածին և անջատում ածխաթթու գազ կոչվում է շնչառություն:
Կենդանի օրգանիզմների կայսրության զգալի մասը հարմարված է միայն գոյատևել թթվածնով հարուստ միջավայրում:
Թթվածինը մասնակցում է սննդի քայքայման և նրանից կենսական էներգիայի անջատման գործընթացին:
Գոյություն ունի շնչառության երկու բաղադրիչ` արտաքին և ներքին:
Ներքին շնչառությունը կոչվում է նաև բջջային:

Օրգանիզմի փոխադրական համակարգերի շնորհիվ յուրաքանչյուր բջիջ` մեկ առ մեկ ստանում է սննդանյութ և թթվածին: Բջիջը դրանցից ստանում է էներգիա և կենսագործում:
Բջջային շնչառության ձևերը, գրեթե անփոփոխ, բնորոշ են բոլոր տիպի կենդանի օրգանիզմներին:
Արտաքին շնչառությունը գազափոխությունն է օրգանիզմի և օդի միջև:
Արտաքին շնչառությամբ միմյանցից տարբերվում են՝ պարզագույն օրգանիզմները, բույսերը, կենդանիները:
Պարզագույն օրգանիզմները հիմնականում միաբջիջ օրգանիզմներն են կամ բազմաբջիջ ստորակարգ կենդանիները: Նրանք շնչում են օրգանիզմի ամբողջ մակերեսով:
Բույսերը շնչառության հատուկ մասնագիտացված օրգան համակարգ չունեն: Թթվածինը բջիջներին բաշխվում է միջբջջային տարածություններով: Բույսը տերևի ստորին մակերեսին ունի հատուկ բջիջներ, որոնք կոչվում են հերձանցքներ: Դրանք առաջանում են երկու կիսալուսնաձև բջջից, որոնք բացվում և փակվում են: Բացված վիճակում կատարվում է գազափոխանակություն բույսի և օդի միջև: Հերձանցքներով գոլորշանում է նաև ջուրը:
Բարձր կազմավորված կենդանիներն ունեն շնչառության մասնագիտացված օրգան համակարգ:
Ջրային կենդանիների շնչառության օրգանն է` խռիկները:
Ցամաքային կենդանիների շնչառության օրգանն է` թոքերը:
Միջատների շնչառության օրգանն է` շնչառական խողովակները՝ տրախեաները:
Կենդանիների շնչառության օրգան կարող է լինել նաև մաշկը: Գորտի գազափոխանակության գրեթե կեսն ապահովում է մաշկը:

Լրացուցիչ աշխատանք.

Պատասխանել հարցերին

  1. Սննդառության ի՞նչ եղանակներ են ձեզ հայտնի:
    Ավտոտրոֆներ, հետերոտրոֆներ, միքսոտրոֆներ։
  2. Ինչպե՞ս են սնվում բույսերը:
    Ավտոտրոֆ սննդառության հիմնական ձևը ֆոտոսինթեզն է:
  3. Ո՞ր բույսերն են սնվում կենդանիներով և ի՞նչու:
    Որոշ բույսեր հանդիսանում են գիշատիչներ: Նրանք ունեն հատուկ «թակարդներ», որոնցով որսում են միջատների և սնվում նրանց օրգանական նյութերով: Դրանք միջատակեր բույսերն են: Օրինակ` ռաֆլեզիան, վեներայի ճանճորսը, ցողիկը, ցնցղենին:
  4. Ի՞նչ հետերոտրոֆ օրգանիզմներ գիտեք:Բերե՛ք օրինակներ:
    Բուսակերներ-թիթեռները, բադերը, նապաստակները, եղջերուները և այլն, կենդանակերներ-առյուծը, գայլը, արծիվը, սարդը և այլն, ամենակերներ-մարդը, արջը, կետը:
  5. Ի՞նչ է շնչառությունը:
    Օդից ստանում ենք թթվածին և արտաշնշում ենք ածխաթթու գազ։
  6. Շնչառական ի՞նչ օրգաններ գիտեք։
    Խռիկները, թոքեր, տրախեաներ, մաշկ։