Skip to content

Taisia Grikurova Posts

Կենսաբ․ 8

  1. Մարսողության հիմնական նշանակությունն է
    ա) օրգանիզմը պաշտպանել
    բ) սննդանյութերը վերածել պարզ նյութերի
    գ) արյունը մաքրել
    դ) էներգիա արտադրել առանց նյութերի փոփոխության
  2. Մարսողական համակարգի հիմնական բաժիններից չէ
    ա) բերանի խոռոչ
    բ) կերակրափող
    գ) թոքեր
    դ) ստամոքս
  3. Ստամոքսում սնունդը
    ա) չի փոփոխվում
    բ) ենթարկվում է մեխանիկական և քիմիական մշակման
    գ) միայն մանրացվում է
    դ) անմիջապես ներծծվում է
  4. Ստամոքսահյութը պարունակում է
    ա) թթվածին
    բ) աղաթթու և ֆերմենտներ
    գ) գլյուկոզա
    դ) ճարպեր
  5. Ստամոքսի հիմնական ֆունկցիաներից է
    ա) արյան շրջանառությունը
    բ) սննդի մարսումը
    գ) հորմոնների արտադրությունը
    դ) շարժումը
  6. Բարակ աղիներում տեղի է ունենում
    ա) միայն ջրի ներծծում
    բ) սննդանյութերի հիմնական մարսում և ներծծում
    գ) միայն ճարպերի կուտակում
    դ) սննդի պահեստավորում
  7. Լեղին մասնակցում է
    ա) սպիտակուցների մարսմանը
    բ) ճարպերի մարսմանը
    գ) ածխաջրերի քայքայմանը
    դ) վիտամինների սինթեզին
  8. Ենթաստամոքսային գեղձի հյութը
    ա) չի մասնակցում մարսողությանը
    բ) պարունակում է մարսողական ֆերմենտներ
    գ) միայն ջուր է
    դ) պարունակում է թթվածին
  9. Խոշոր աղիների հիմնական ֆունկցիան է
    ա) սպիտակուցների մարսում
    բ) ջրի ներծծում
    գ) ճարպերի քայքայում
    դ) ստամոքսահյութի արտադրություն
  10. Մարսողական համակարգը բաղկացած է
    ա) միայն աղիներից
    բ) մարսողական խողովակից և գեղձերից
    գ) միայն ստամոքսից
    դ) միայն բերանի խոռոչից

Գրակ․ 8

Հայերեն

Ինչու՞ չես խոսում հայերեն.
Ես երգ եմ հյուսում քեզ համար,
Հոնքերդ հպարտ ու կամար՝
Իջնում ես հայոց լեռներեն:
Ինչու՞ չես խոսում հայերեն:

Ես երգ եմ հյուսում քեզ համար,
Դու չես հասկանում իմ լեզուն:
Ես խորթ եմ, օտար քո հոգուն,
Բայց քո տեսիլքով խանդավառ,
Ես երգ եմ հյուսում քեզ համար:

Հոնքերդ հպարտ ու կամար
Հանց վեհ տաճարները հայոց
Հայացքդ մաղում է ամառ.
Հայքից են աչքերը քո բոց,
Հոնքերդ հպարտ ու կամար…

Իջնում ես հայոց լեռներեն
Ինչպես թեթևոտ մեր պախրան,
Նայվացքդ այնպես նաիրյան
Հմայքդ այնպես հայերեն՝
Իջնում ես հայոց լեռներեն:

Ինչու՞ չես խոսում հայերեն:
Նորքից ես թռել դու իմ լոր,
Զանգուն է երգել քեզ օրոր,
Մասիսն է հսկել վեհորեն:
Ինչու՞ չես խոսում հայերեն:

  1. Քո կարծիքով ո՞ւմ է դիմում բանաստեղծը։
    Բանաստեղծը դիմում է հայ մարդուն, ով արտաքինով հայ է, բայց չի խոսում հայերեն։
  2. Ո՞ր հարցն է կրկնվում, ի՞նչ նպատակով։
    Ինչու՞ չես խոսում հայերեն, հարցը։
    Նպատակն է ընդգծել ցավը և կարևորությունը մայրենի լեզվի։
  3. Առանձնացրո՛ւ արտաքինի նկարագրությունները։ Ի՞նչ զուգորդումներ է անում հեղինակը։
    Հոնքերդ հպարտ ու կամար → համեմատվում են տաճարների հետ
    Հայացքդ մաղում է ամառ → աչքերը՝ պայծառ, ջերմ
    Աչքերը բոց → կրակոտ, ուժեղ
    Նայվածքդ նաիրյան → կապ հայրենիքի հետ
  4. Ինչո՞ւ է կարևոր խոսել և սովորել մայրենի լեզուն։  Ի՞նչ դեր ունի մայրենի լեզուն ազգային ինքնության պահպանման գործընթացում։
    Մայրենի լեզուն պահպանում է մշակույթը և պատմությունը, միավորում է ազգը։
    Առանց լեզվի ազգը կարող է կորցնել իր ինքնությունը։
  5. Ժամանակակից աշխարհում պահպանված և ապահո՞վ է քո մայրենի լեզուն կամ ի՞նչ վտանգների առջև է կանգնած։ Երիտասարդները, այլ մարդիկ խոսո՞ւմ և գրո՞ւմ են մայրենի լեզվով , ի՞նչ խնդիրներ ես նկատում։
    Լեզուն որոշ չափով վտանգված է օտար բառերի ազդեցությունից, երիտասարդները հաճախ խառնում են լեզուները կամ գրում սխալ։ Բայց միևնույն ժամանակ շատերը փորձում են պահպանել և զարգացնել հայերենը։

Պատմ․ 8

Հարցեր և առաջադրանքներ.

  1. Ի՞նչ էր ինդուլգենցիան և ի՞նչ նպատակի էր ծառայում։
    Մեղքերի թողության վկայագիր, որը վաճառում էր եկեղեցին՝ մարդկանց «մեղքերից ազատելու» համար։
  2. Ի՞նչ է ռեֆորմացիան:
    XVI դարում կաթոլիկ եկեղեցու դեմ սկսված բարեփոխումների շարժում Եվրոպայում։
  3. Ե՞րբ և որտե՞ղ փակցվեցին Մարտին Լյութերի 95 դրույթները: Ինչի՞ և ո՞ւմ դեմ էին ուղղված դրանք:
    1517 թ. հոկտեմբերի 31, Վիտենբերգ քաղաքում Մարտին Լյութերը փակցրեց 95 դրույթները՝ ընդդեմ ինդուլգենցիաների և պապի իշխանության։
  4. Ովքե՞ր ստացան բողոքական անվանումը և ինչո՞ւ:
    Լյութերի կողմնակիցները, որովհետև բողոքեցին կայսրի արգելքների դեմ։
  5. Բացատրի՛ր «Ում իշխանությունը, նրա էլ՝ հավատը» սկզբունքի իմաստը:
    Յուրաքանչյուր երկրի իշխանն էր որոշում իր ժողովրդի կրոնը։
  6. Ներկայացրո՛ւ անգլիկան եկեղեցու առանձնահատկությունները:
    Անգլիկան եկեղեցի —առաջնորդը թագավորն է (ոչ թե պապը), ժամասացությունը՝ անգլերեն, եկեղեցին ենթարկվում է պետությանը
  7. Ի՞նչ է Հակառեֆորմացիան:
    Կաթոլիկ եկեղեցու պայքարը Ռեֆորմացիայի դեմ։
  8. Ինչո՞ւ Նիդերլանդներում սկսվեց ազգային–ազատագրական պայքար:
    Նիդերլանդներում պայքարը սկսվեց, որովհետև՝տարածվում էին բողոքական գաղափարներ, Իսպանիան ճնշում էր և պարտադրում կաթոլիկություն։
  9. XVI դարում ի՞նչ եկեղեցիներ առաջացան Եվրոպայում. թվարկի՛ր դրանք:
    Լյութերական, կալվինական, անգլիկան

Հանր․ 8

Առաջադրանքներ․

1)Անվանեք թվային բազմությանը պատկանող բոլոր ամբողջ թվերը՝

ա) [-3;1] → -3, -2, -1, 0, 1
բ) (-3;1) → -2, -1, 0
գ) [-3;1) → -3, -2, -1, 0
դ) (-3;1] → -2, -1, 0, 1
ե) [-2;3] → -2, -1, 0, 1, 2, 3
զ) (-2;3) → -1, 0, 1, 2
է) [-2;3) → -2, -1, 0, 1, 2
ը) (-2;3] → -1, 0, 1, 2, 3

2)Պատկերեք նշված բազմությունները թվային ուղղի վրա՝

ա) [3;5] → ●────●
բ) (3;5) → ○────○
գ) [3;5) → ●────○
դ) (3;5] → ○────●
ե) [-2;+∞) → ●────→
զ) (-2;+∞) → ○────→
է) (-∞;-2) → ←────○
ը) (-∞;-2] → ←────●

3)Պատկանու՞մ է արդյոք -2 թիվը թվային բազմությանը (գրառումը կատարեք ∈ և ∉ նշանների օգնությամբ):

ա) [-3;0] →
բ) (-2;3) →
գ) (-∞;-2] →
դ) (-3;+∞) →
ե) N →
զ) Z →
է) Q →
ը) R →

4)Անվանեք թվային բազմությանը պատկանող երեք ամբողջ թվեր՝

ա) [0;+∞) → 0, 1, 2
բ) (0;+∞) → 1, 2, 3
գ) (-∞;1) → -1, -2, -3
դ) (-∞;1] → 1, 0, -1

5)Գրառեք նշանակումը և պատկերեք նշված բազմությունները թվային ուղղի վրա՝

ա) [2;4]
բ) (2;4)
գ) (2;4]
դ) [2;4)
ե) (5;+∞)
զ) [5;+∞)
է) (-∞;0)
ը) (-∞;0]

6)Պատկանու՞մ է արդյոք 2/3 թիվը թվային բազմությանը (գրառումը կատարեք ∈ և ∉ նշանների օգնությամբ):

ա) (0;1] →
բ) [1;2] →
գ) (-∞;2/3] →
դ) (2/3;+∞) →
ե) N →
զ) Z →
է) Q →
ը) R →

Հայոց Լ․ 8

ՁՈՆ
Եղեգնյա գըրչով երգեցի փառքեր.
— Քեզի ընծա՜, իմ հայրենիք —
Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր…
— Քեզի ընծա՜, հին հայրենիք —
Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր.
Ընդ եղեգան փող լու’յս ելաներ:

Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ.
— Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ —
Ան տարաշխարհիկ բույսի մ’էր ծըղոտ…
— Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ —
Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր.
Ընդ եղեգան փող ո՛ղբ ելաներ:

Եղեգնյա գըրչով երգեցի արյուն.
— Ձեզի ընծա՜, սուրի զոհեր —
Ան ծլած էր մոխրի մեջ իբրև կընյուն…
— Ձեզի ընծա՜, կրակի զոհեր —
Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր.
Ընդ եղեգան փող սի՛րտս ելաներ:

Եղեգնյա գըրչով որբ տունս երգեցի.
— Քեզի ընծա՜, հայր ալեհեր —
Ցամքած աղբյուրեն մեր զայն հոտեցի…
— Քեզի ընծա՜, մայր կարեվեր —
Եղեգնյա գըրչով օջախս երգեցի.
Ընդ եղեգան փող ծու՛խ ելաներ:

Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի.
— Ձեզի ընծա՜, հայ մարտիկներ —
Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի…
— Ձեզի ընծա՜, քաջ մարտիկներ —
Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ:

Հեղինակ՝ Դանիել Վարուժան

1. Բացատրի՛ր բառերը՝
քուրմ – հին ժամանակների քահանա
պանդուխտ – հայրենիքից հեռու ապրող մարդ
տարաշխարհիկ – օտար երկրից, արտասահմանյան
ալեհեր – սպիտակահեր, ծեր
կարեվեր – սև հագուստով (սուգ անող)
անթրոց – կրակ, բոց
հնոց – կրակի տեղ, վառարան
մարտիկ – կռվող զինվոր

2. Ինչպիսի՞ տրամադրություն են արտահայտում բանաստեղծության առաջին և վերջին հատվածները։
Առաջին հատված – հպարտ, հանդիսավոր
Վերջին հատված – պայքարող, կոչող

3.  Գրի՛ր շարադրություն կամ էսսե ,,Երբ գրիչը դառնում է զենք,, վերնագրով։

Երբ գրիչը դառնում է զենք, խոսքը ստանում է ուժ։ Գրիչով կարելի է պաշտպանել հայրենիքը, ոգեշնչել մարդկանց և պայքարել անարդարության դեմ։ Բանաստեղծները իրենց խոսքով արթնացնում են ժողովրդի սիրտը։ Այդպես գրիչը դառնում է ոչ թե պարզապես գործիք, այլ պայքարի միջոց։

4. Ի՞նչ դեր ունեն բանաստեղծության յուրաքանչյուր տան վերջին երկու տողերը։ Համեմատի՛ր և մեկնաբանիր։
Դրանք ամփոփում են տան միտքը և ուժեղացնում զգացմունքը։ Ամեն տան մեջ «ընդ եղեգան փող» արտահայտությունը տարբեր զգացումներ է ցույց տալիս՝ լույս, ողբ, սիրտ, ծուխ, բոց։

5.  Որտեղի՞ց է  ,,ընդ եղեգան փող,, արտահայտությունը։
Գալիս է հայկական հին երգից՝ «Նարեկացի»/հնագույն ողբերգական երգերից (եղեգնից պատրաստված փողի ձայն)

6. Ներկայացրո՛ւ բանաստեղծության ասելիքը։

Բանաստեղծությունը հայրենիքի, ժողովրդի ցավի, պայքարի ու վրեժի մասին է։ Այն ցույց է տալիս, որ խոսքն ու արվեստը կարող են դառնալ պայքարի ուժ։

Հայոց Լեզու 8

Տրված նախադասությունների ընդգծված անդամները համեմատի՛ր. Բ խմբի լրացումներն ինչո՞վ են տարբերվում Ա խմբի որոշիչներից: Փորձի՛ր բացատրել, թե ինչո՛ւ են դրանք բացահայտիչ կոչվում:

Ա. Մեծ գիտնական Նյուտոնը քիչ աշակերտներ է ունեցել:
Բ. Նյուտոնը` մեծ գիտնականը, քիչ աշակերտներ է ունեցել:

Ա խմբում՝ որոշիչ է (ուղղակի բնութագրում է)
Բ խմբում՝ բացահայտիչ է (բացատրում է՝ ով/ինչ է)

Ա. Մի օր նրա դուռը թակեց նախկին ծովագնաց էդմունդ Հալեյը:
Բ. Մի օր նրա դուռը թակեց էդմունդ Հալեյր` նախկին ծովագնացը:

Ա.՝ որոշիչ (նախկին ծովագնաց՝ բնութագրում է Հալեյին)
Բ.՝ բացահայտիչ (նախկին ծովագնացը՝ բացատրում է՝ ով է Հալեյը)

Ա. «Թագավորական աստղագետ» Հալեյը հիմնականում պարզեց գիսավորների շարժման գաղտնիքները:
Բ. Հալեյը` «Թագավորական աստղագետը», հիմնականում պարզեց գիսավորների շարժման գաղտնիքները:

Ա.՝ որոշիչ («Թագավորական աստղագետ»՝ բնութագրում է Հալեյին)
Բ.՝ բացահայտիչ («Թագավորական աստղագետը»՝ բացատրում է՝ ով է Հալեյը)

Բացահայտիչ 

Նախադասության՝ առարկա ցույց տվող անդամի ով կամ ինչ լինելը արտահայտող լրացումը կոչվում է բացահայտիչ: 

Նախադասության այն անդամը, որն ունի բացահայտիչ, կոչվում է բացահայտյալ: 

  1. Գտիր բացահայտիչ- բացահայտյալները և կետադրի՛ր:

Արփինեն ընկերուհիս դասի չէր եկել:

բացահայտյալ՝ Արփինեն
բացահայտիչ՝ ընկերուհիս

Արամը որպես օրինակելի սովորող ստացավ մրցանակ:

բացահայտյալ՝ Արամը
բացահայտիչ՝ որպես օրինակելի սովորող

Սարերում վրանների տակ ապրում են հովիվները:

բացահայտիչ չկա

Բացահայտիչը լինում է երեք տեսակ՝ բուն, մասնական,

մասնավորող պարագայական:

Բուն բացահայտիչ

Բուն բացահայտիչը բացահայտում է լրացյալի ով կամ ինչ լինելը և

պահանջում է նույն հարցը:

1.Առաջին առաջադրանքի մեջ ո՞ր նախադասությնում է առկա բուն բացահայտիչ:
Արփինեն՝ ընկերուհիս, դասի չէր եկել։

Կետադրություն

Ա. Խալդ աստծո զորությամբ ես՝ Տուշպա մայրաքաղաքի և համայն Բիայնայի տիրակալս, մեծն Մենուայի որդին, ասում եմ։

Բ. Իր ապրած կյանքի ընթացքում նա տեսել էր ամեն ինչ՝ սեր, ատելություն, խաբեություն, քծնանք։

Գ. Նա սև մազերով ու գունատ դեմքով մի գեղեցիկ տղա էր՝ պահապանի ավագ որդին։

Աշխարհ․ 8

  1. Որո՞նք են Ճապոնիայի աշխարհագրական դիրքի առանձնահատուկ գծերը:
    Ճապոնիան կղզիական երկիր է Արևելյան Ասիայում, գտնվում է Խաղաղ օվկիանոսի ափին։ Ունի 4 հիմնական կղզի՝ Հոնսյու, Հոկայդո, Կյուսյու և Շիկոկու։
  2. Բնական ո՞ր ռեսուրսներով է հարուստ Ճապոնիան:
    Բնական ռեսուրսներով աղքատ է․ քիչ ունի օգտակար հանածոներ, բայց հարուստ է ձկնային պաշարներով և անտառներով։
  3. Ինչպիսի՞ն է Ճապոնիայի կլիման
    Հիմնականում բարեխառն է, հյուսիսում՝ ավելի սառը, հարավում՝ մերձարևադարձային։ Հաճախ են լինում թայֆուններ և երկրաշարժեր։
  4. Ինչպիսի՞ պետական կարգ և կառուցվածք ունի Ճապոնիան:
    Սահմանադրական միապետություն է։ Կայսրը խորհրդանշական ղեկավար է, իսկ իրական իշխանությունը պատկանում է կառավարությանը։
  5. Ինչպիսի՞ նշանավաոր վայրեր կան Ճապոնիայի այցելելու համար։
    Տոկիո, Կիոտո, Օսակա, Ֆուձի լեռ, հին տաճարներ և այգիներ։
  6. Գրի՛ր մի քանի հետաքրքիր փաստ ճապոնիայի մասին
    Ճապոնիայում շատ են երկրաշարժերը, տեխնոլոգիաները շատ զարգացած են, մարդիկ հայտնի են կարգապահությամբ, սուշին ազգային հայտնի ուտեստ է։
  7. Նկարագրել Ճապոնիայի բնակչությունը
    Բնակչությունը մոտ 125 միլիոն է, հիմնականում ճապոնացիներ են։ Քաղաքաբնակությունը շատ բարձր է, և մարդիկ ապրում են երկար կյանք։

Կենսաբ․ 8

Սրտամկանի ինֆարկտը առաջանում է, երբ՝
ա) սրտի մկանին արյան մատակարարումը խանգարվում է
բ) սիրտը շատ արագ է աշխատում
գ) արյունը շատանում է
դ) թոքերը չեն աշխատում

Սրտամկանի ինֆարկտի հիմնական պատճառներից մեկը՝
ա) անոթների խցանումն է
բ) մկանների աճն է
գ) թոքերի հիվանդությունն է
դ) մաշկի վնասումն է

Առողջ սիրտը մարդու օրգանիզմում կատարում է՝
ա) արյան շրջանառություն ապահովելու գործառույթ
բ) մարսողություն
գ) շնչառություն
դ) արտազատություն

Առողջ սրտի աշխատանքը նպաստում է՝
ա) օրգանիզմի բոլոր օրգաններին թթվածին հասցնելուն
բ) միայն թոքերի աշխատանքին
գ) միայն մկանների աճին
դ) միայն մաշկի պաշտպանությանը

Ինսուլտը տեղի է ունենում, երբ՝
ա) խանգարվում է գլխուղեղի արյան շրջանառությունը
բ) սիրտը դադարում է աշխատել
գ) թոքերը վնասվում են
դ) մկանները ցավում են

Ինսուլտի հիմնական պատճառ կարող է լինել՝
ա) գլխուղեղի անոթի խցանումը կամ պատռումը
բ) ստամոքսի հիվանդությունը
գ) մաշկի վնասումը
դ) ոսկորի կոտրվածքը

Ինսուլտի ժամանակ կարող է առաջանալ՝
ա) խոսքի և շարժումների խանգարում
բ) մազերի աճ
գ) եղունգների երկարացում
դ) տեսողության լավացում

Սրտամկանի ինֆարկտից և ինսուլտից խուսափելու համար կարևոր է՝
ա) առողջ ապրելակերպը
բ) քիչ շարժվելը
գ) շատ քաղցր ուտելը
դ) միայն քնելը

Սրտի առողջության պահպանման համար կարևոր է՝
ա) ֆիզիկական ակտիվությունը
բ) միայն նստակյաց կյանքը
գ) քնի բացակայությունը
դ) անընդհատ սթրեսը

Ինսուլտը կոչվում է նաև՝
ա) գլխուղեղի կաթված
բ) սրտի կանգ
գ) թոքերի բորբոքում
դ) մկանային հիվանդություն։

Պատմ․ 8

Հարցեր և առաջադրանքներ

1. Ե՞րբ է ստեղծվել Վանի թագավորությունը: Ի՞նչ այլ անուններով է այն հայտնի:
Վանի թագավորությունը ստեղծվել է մ.թ.ա. մոտ 860-ական թթ.։ Այն հայտնի է նաև որպես Ուրարտու և Բիայնիլի։

2. Բացատրի՛ր: Ի՞նչ դեր ուներ երկաթը թագավորության կյանքում, ինչպե՞ս էր այն նպաստում թագավորության կայացմանը:
Երկաթը կարևոր էր՝ այն օգտագործվում էր զենքերի և գործիքների պատրաստման համար, ինչը ուժեղացնում էր բանակը և զարգացնում տնտեսությունը։

3. Ներկայացրո՛ւ և վերլուծի՛ր: Ի՞նչ միջոցներ ձեռնարկեցին Վանի արքաները՝ երկիրը միավորելու,
ընդլայնելու և կայունացնելու համար: Ինչո՞ւ:
Արքաները կառուցեցին ամրոցներ, ճանապարհներ, ոռոգման համակարգեր, զարգացրին բանակը և կենտրոնացրին իշխանությունը։ Սա անհրաժեշտ էր երկիրը միավորելու և պաշտպանելու համար։

4. Ի՞նչ եք կարծում, իրագործված վերափոխություններից (նոր մայրաքաղաքի հիմնում, բանակի զարգացում, սեպագրերի ներմուծում, կրոնի միասնականացում) յուրաքանչյուրն ի՞նչ նշանակություն կարող էր ունենալ մարդկանց և պետության համար:
Նոր մայրաքաղաք  – ուժեղ կառավարում
Բանակի զարգացում – պաշտպանություն
Սեպագրեր – կառավարման ու հիշողության պահպանում
Կրոնի միասնականացում – ժողովրդի միավորում

5. Ինչպե՞ս հաջողվեց Վանի թագավորության արքաներին արագ կազմակերպվել և հակակշռել իրենց հակառակորդ պետությանը՝ Ասորեստանին:
Արքաները ստեղծեցին ուժեղ կենտրոնացված իշխանություն և զարգացրին բանակը, ինչը թույլ տվեց արագ կազմակերպվել և դիմակայել Ասորեստանին։

6. Նշե՛ք և հիմնավորե՛ք, թե Վանի թագավորության արքաների իրագործած վերափոխություններից որն էր ավելի առաջնային և ինչու:
Ամենակարևորը՝ բանակի զարգացումն էր, քանի որ այն ապահովում էր պետության անվտանգությունն ու գոյությունը։

————————————————————————

1. Ի՞նչ նմանություններ և տարբերություններ կան Սարդուրի I և Իշպուինի արքաների արձանագրությունների միջև:
Նմանություն՝ երկուսն էլ գովաբանում են արքային ու նրա գործերը։ Տարբերություն՝ Սարդուրի I-ը օգտագործում է «Նաիրիի արքա», իսկ Իշպուինին՝ «Բիաինիլիի արքա»՝ ավելի հստակ պետական անվանում։

2. Ի՞նչ եզրակացություն կարող եք անել Սարդուրի I արքայի նշած «Նաիրիի արքա» և Իշպուինի արքայի նշած «արքա Բիաինիլի (երկրի)»
ձևակերպումներից։
Սա ցույց է տալիս, որ պետությունը ձևավորվում էր․ «Նաիրի»՝ ընդհանուր տարածք, իսկ «Բիաինիլի»՝ արդեն կազմակերպված պետություն։

3. Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է Իշպուինի արքան կարևոր համարում
հիշատակել «իշխան Տուշպա քաղաքի» տիտղոսը:
Տուշպան մայրաքաղաքն էր, և այդ տիտղոսը ցույց էր տալիս նրա իշխանության կենտրոնական դերը։

4. Ինչպե՞ս հաջողվեց Արգիշտի I և Սարդուրի II արքաներին Վանի թագավորությունը
վերածել տարածաշրջանի ուժեղագույն պետության
Նրանք ընդլայնեցին տարածքները, զարգացրին բանակը, կառուցեցին քաղաքներ ու ամրոցներ՝ դարձնելով պետությունը հզոր։

5. Ինչո՞ւ էր Վանի կառավարությունը վերաբնակեցումներն իրագործելիս մանրակրկիտ ծրագրում դրանք
Որպեսզի բնակչությունը արդյունավետ օգտագործվի՝ տնտեսության զարգացում, սահմանների ամրացում և վերահսկողություն։

6. Ինչո՞ւ էր Սարգոն II-ի կողմից Մուսասիրի նվաճումը Վանի թագավորության համար ամենամեծ կորուստը:
Մուսասիրում էր գլխավոր տաճարը և մեծ հարստություններ, դրա կորուստը տնտեսական ու հոգևոր ծանր հարված էր։

7. Ինչո՞վ էր պայմանավորված Վանի արքաների կողմից իրագործվող հարկադիր տեղահանության և վերաբնակեցման քաղաքականությունը:
Նպատակն էր ուժեղացնել պետությունը՝ աշխատուժ տեղափոխելով, խառնելով ժողովուրդներին և կանխելով ապստամբությունները։

8. Ի՞նչ հետևանքներ կարող էր ունենալ Ասորեստանի համար փոքրասիական
երկաթի և այլ մետաղների հանքավայրերից, ինչպես նաև հիմնական առևտրային ուղիները վերահսկելու հնարավորությունից զրկվելը
Ասորեստանը կթուլանար տնտեսապես և ռազմականապես, քանի որ կկորցներ մետաղներ և առևտրի վերահսկողություն։

Հայոց Լ․ 8

Հովե՜ր կ’ացնին.
Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կարթըննան.
Իրենց խորքեն կը հոսի դող մ’անսահման:
Գեղադալար կողերն ի վար բըլուրին
Ծովե՜ր կ’անցնին:
Հովե՜ր կ’ացնին.
Ա՛յնքան կ’հորդի, կը կատղի դաշտը հուռթի`
Որ պիտի հոն արածող ուլը խեղդի:
Գոգին մեջեն ալետատան հովիտին
Ծովե՜ր կ’անցնին:
Հովե՜ր կ’անցնին.
Ու ցորյանին պատմուճանները ծըփուն
Մերթ կը պատռին, մերթ կը կարվին փողփողուն:
Ըստվերի մեջ, լույսերու մեջ փրփրագին
Ծովե՜ր կ’ացնին:
Հովե՜ր կ’անցնին.
Քիստերուն տակ կ’ալեծփին եղիներ`
Ուր լուսնակն իր սափորին կաթն է հոսեր:
Կալերեն գյուղ, գյուղեն մինչև աղորին
Ծովե՜ր կ’անցնին:
Հովե՜ր կ’անցնին.
Զըմրուխտներով կը ծփա դաշտը անհուն:
Ծիտը կ’երգե թառած ճյուղի մ’օրորուն`
Մինչ իր տակեն ցորյաններու մոլեգին
Ծովե՜ր կ’անցնին,
Հովե՜ր կ’անցնին:
Հեղինակ՝ Դանիել Վարուժան
1. Ի՞նչ բանապատկեր է ներկայացվում բանաստեղծության մեջ։
Բանաստեղծության մեջ ցույց է տրվում ցորենի դաշտը, որը քամուց շարժվում է ու նմանվում է ծովի։

2. Ի՞նչ է նշանակում ,,ծովե կանցնին,, արտահայտությունը։ Արդյո՞ք խոսքը ծովերի մասին է։
«Ծովե՜ր կ’անցնին» նշանակում է, որ դաշտը ալիքվում է ծովի նման։ Իրական ծովերի մասին չէ, ուղղակի համեմատություն է։

3. Ի՞նչ համեմատություններ ես տեսնում բանաստեղծության մեջ ։
Դաշտը համեմատվում է ծովի հետ, հասկերը՝ ալիքների, նաև լուսնի լույսը՝ կաթի։

4.  Նկարագրի՛ր ցորենի դաշտը քո պատկերացմամբ։
Ես պատկերացնում եմ մեծ, գեղեցիկ դաշտ, որտեղ ցորենը քամուց շարժվում է։

5.Բանաստեղծությունը միայն բնության նկարագրությո՞ւն է, թե՞ նկատվում են ապրելու, կենսախնդության տարրեր։
Կարծում եմ՝ միայն բնություն չի նկարագրում, այլ նաև ցույց է տալիս կյանք, ուրախություն ու առատություն։

6. Ո՞ր ժողովածուից է այս բանաստեղծությունը, ի՞նչ առանձնահատկություններ ունի այդ ժողովածուն։
Այս բանաստեղծությունը «Հեթանոս երգեր» ժողովածուից է, որտեղ հիմնականում բնությունն է, ուժը ու կյանքի սիրելը։

7. Առանձնացրո՛ւ կրկնվող տողերը, ո՞րն է դրանց դերը, ի՞նչ են փոխանցում բանաստեղծությանը։
Կրկնվում են «Ծովե՜ր կ’անցնին» և «Հովե՜ր կ’անցնին» տողերը, որոնք ցույց են տալիս շարժումը ու ավելի ուժեղ են դարձնում բանաստեղծության զգացողությունը։