Առակներ

Առակներ

Առակը խրատական բնույթի փոքրածավալ գեղարվեստական ստեղծագործություն է: Առաջացել է ժողովրդական բանահյուսության մեջ, հետո սկսել է մշակվել առակագիր գրողների կողմից:

 

Առակներում հանդես են գալիս ինչպես մարդիկ, այնպես էլ կենդանիներ, բույսեր…: Նրանց միջոցով ծաղրվում են մարդկային վատ սովորույթները, գովաբանվում առաքինությունները: Այլաբանորեն գործածվելով` շատ կենդանիներ վերածվել են խորհրդանիշների, օրինակ առյուծը` քաջության, հզորության, աղվեսը` խորմանկության, էշը` հիմարության….

Ամենահին առկագիրը եղել է հույն Եզոպոսը: Նշանավոր առակգիրներ են Մխիթար Գոշը, Վարդան Այգեկցին, ֆրանսիացի Լաֆոնտենը, ռուս Իվան Կռիլով…

** ԵԶՈՊՈՍ **

ԳՅՈՒՂԱՑԻՆ ՈՒ ԻՐ ՈՐԴԻՆԵՐԸ

Գյուղացու մահը մոտեցել էր: Նա ուզում էր, որ իրենից հետո որդիները լավ հողագործ դառնան: Նրանց հավաքեց ու ասաց.

-Սիրելի՛ զավակներս, ես մի խաղողի վազի տակ գանձ եմ թաղել:

Հենց որ նա մեռավ, որդիները շտապ վերցրին բահերն ու թիերը և իրենց ամբողջ հողամասը մի լավ փորեցին: Ճիշտ է, նրանք գանձ չգտան, բայց այգին առատ բերք տվեց:

Առակս ցուցանե, որ աշխատանքը գանձ է մարդկանց համար:

Առաջադրանքներ

  1. Գտեք առակում առկա բարդ բառերը:                                                          Հողագործ, հողամաս։
  2. Այս բարդ բառերի արմատներով կազմեք նոր բառեր:                         Հող-հողատարացք, հողամաս։                                                                           Գործ-գործատեր, գործընկեր։                                                                             Մաս-մասնետել, մասնակցել։
  3. Ո՞րն է առակի հիմնական ասելիքը:                                                                Առակի հիմնական ասելիքն այն է, որ աշխատանքը գանձ է մարդկանց համար:
  4. Դուրս գրիր այն հատվածը, որտեղ արտացոլվում է առակի հիմնական ասելիքը:                                                                                              Հենց որ նա մեռավ, որդիները շտապ վերցրին բահերն ու թիերը և իրենց ամբողջ հողամասը մի լավ փորեցին: Ճիշտ է, նրանք գանձ չգտան, բայց այգին առատ բերք տվեց:
  5. Համցանցից գտիր առակին բնորոշ առած-ասացվածքներ:

    Արհեստ ունեցողը մինչև կեսօր է սոված,  չունեցողը` մինչև իրիկուն:

    Արհեստը ոսկի մատանի է, ուր որ գնաս, հետդ կգա:

    Անուստա արհեստը հարամ է:

    Աշխատանքը լեռներ կհավասարեցնի:

    Աշխատողը անոթի չի մնա:

    Ծառի տակին պառկելովՙ  բերանդ տանձ չի ընկնի:

  6. Գրիր պատմություն, որպես վերնագիր օգտագործելով ընտրածդ ասացվածքներից որևէ մեկը:                                                      Ծառի տակին պառկելովՙ  բերանդ տանձ չի ընկնի:                                                                                                                                                            Լինում է, չի լինում մի մարդ է լինում, նա միշտ պարապ սարապ նստած է լինում։ Մի օր նա գնաց տանձի ծառի տակ պարկեց, սպասում էր որ տանձ ընկնի, երկար սպասեց-սպասեց բայց այդպես էլ տանձ չնկավ որևհետև ծառի տակին պարկելով՛ բերանդ տանձ չի ընկնի։

Կարդալ բայը չի սիրում հրամայական: Դանիել Պենակ

Կարդալ բայը չի սիրում հրամայական: Դանիել Պենակ

«Այո,  ես  այնքան  խիտ  օրակարգ  ունեմ,  որտեղի՞ց  կարդալու  ժամանակ  գտնեմ:  Ումի՞ց  խլեմ՝  ընկերների՞ց,  հեռուստացույցի՞ց,  ճամփորդությունների՞ց,  ընտանեկան  հավաքների՞ց,  դասերի՞ց»:

Որտեղի՞ց  կարդալու  ժամանակ  գտնել:
Լուրջ  պրոբլեմ  է,  որը,  սակայն,  պրոբլեմ  չէ  բնավ:
Որքան  հաճախ  է  առաջանում  «երբ  կարդալ»  հարցադրումը,  նշանակում  է՝  այդքան  չկա  նաև  կարդալու  ցանկություն:  Եթե  մտածենք,  կտեսնենք,  որ  կարդալու  ժամանակ  ոչ  ոք  երբեք  չունի.  չունեն  փոքրերը,  պատանիները,  մեծերը:  Կյանքը  կարդալու  համար  անվերջանալի  խոչընդոտ  է:
—  Կարդալ… Ուրախությամբ  կկարդայի,  բայց  աշխատանքս,  երեխաները,  կենցաղային  հոգսերը.  Ժամանակ  չկա:
—  Ինչպես  եմ  ձեզ  նախանձում,  որ  կարդալու  ժամանակ  ունեք:
Իսկ  ինչո՞ւ  այն  մյուսը,  որն  աշխատում  է,  վազում  խանութներով,  երեխաներ  մեծացնում,  մեքենա  վարում,  երեք  տղամարդու  հետ  սիրախաղ  անում,  ատամնաբույժի  մոտ  գնում,  մեկ  շաբաթից  պատրաստվում  տեղափոխվել.  ինչո՞ւ  նա  ունի  կարդալու  ժամանակ,  իսկ  միայնակ  բարոյախոսը  չունի:
Կարդալու  ժամանակը  միշտ  գողացված  ժամանակն  է:  Ումի՞ց  գողացված:  Ասեմ,  գողացված՝  ապրելու  պարտավորությունից:
Կարդալու,  ինչպես  և  սիրելու  ժամանակը,  լայնացնում  է,  մեծացնում  է  րոպեներից  և  վայրկյաններից  կազմված  ժամանակը:
Եթե  սերը  ստիպված  լինեինք  դիտարկել  ժամանակի  բաշխման  տեսանկյունից,  ո՞վ  կհամարձակվեր  սիրել:  Ո՞վ  ունի  սիրահարված  լինելու  ժամանակ:  Միևնույն  ժամանակ  ինչ-որ  մեկը  երբևէ  հանդիպե՞լ  է  սիրահարվածի,  ով  սիրելու  ժամանակ  չի  գտնում:
Երբեք  կարդալու  ժամանակ  չեմ  ունեցել,  բայց  ոչ  մի  բան,  երբեք  չի  կարողացել  խանգարել  ինձ  դուր  եկած  վեպը  կարդալուն:
Ընթերցանությունը  չի  կապվում  հասարակական  կյանքի  ձևաչափի  հետ,  այն,  ինչպես  և  սերը,  կենսակերպ  է:  Հարցն  այն  չէ,  թե  ես  ունեմ  կարդալու  ժամանակ  (ժամանակ,  որն  ի  դեպ  ոչ  ոք  ինձ  չի  տա),  այլ  այն՝  կնվիրեմ  ես  ինձ  ընթերցող  լինելու  երջանկությունը,  թե  ոչ:

1․ Համացանցի օգնությամբ ստեղծագործության հեղինակի մասին տեղեկություններ գտե՛ք և կարդացե՛ք։

Դանիել Պեննակը ամենակարդացվող ֆրանսիացի ժամանակակից գրողներից է: Գրականության ուսուցիչ է Փարիզից ոչ հեռու գտնվող Սուասոն քաղաքում և, ինչպես ինքն է ասում՝ կրքոտ ընթերցող: Պեննակի առաջին գրական քայլերը վատ ընդունվեցին. խմբագրությունները մերժում էին տպագրել գրողին, սակայն, ի վերջո, գրական ձիրքը նկատվեց: Այժմ մանկավարժի գրքերը թարգմանված են աշխարհի շուրջ 30 լեզուներով, նա ճանաչված է, քննարկելի ու ընթերցվող: Պեննակը շուրջ 25 տարի զբաղվել է մտավոր հետամնացություն ունեցող երեխաներով, այնուհետև՝ համապատասխան կրթություն ստանալուց հետո, սկել աշխատել գրականության ուսուցիչ:

2․ Դո՛ւրս գրեք անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրե՛ք։

Բարոյախոս-բանասիրություն

Բաշխ-բախտ

3․ Դո՛ւրս գրեք այն հատվածը, որտեղ խտացած է ստեղծագործության գլխավոր ասելիքը։

Հարցն  այն  չէ,  թե  ես  ունեմ  կարդալու  ժամանակ  (ժամանակ,  որն  ի  դեպ  ոչ  ոք  ինձ  չի  տա),  այլ  այն՝  կնվիրեմ  ես  ինձ  ընթերցող  լինելու  երջանկությունը,  թե  ոչ:

4․ ա) Քննարկե՛ք հետևյալ հատվածները․

  • Կարդալու,  ինչպես  և  սիրելու  ժամանակը,  լայնացնում  է,  մեծացնում  է  րոպեներից  և  վայրկյաններից  կազմված  ժամանակը:
  • Սիրող մարդը անկախ նրանից ինչ վիճակում է գտնվում, շարունակում է սիրել: Անկախ հանգամանքներից նա սրտում ու մտքում սիրում է ու սիրում: Դա անկախ ամեն ինչից առաջին տեղն է զբաղեցնում իր կյանքում: Այդպես էլ ընթերցողը՝ նա չի կարող դադարել ընթերցելուց ոչ մի պարագայում
  • Ընթերցանությունը  չի  կապվում  հասարակական  կյանքի  ձևաչափի  հետ,  այն,  ինչպես  և  սերը,  կենսակերպ  է:
  • Առանց կենսակերպ չի լինի ապրել ,ինչպես նաև առանց սիրո։
  • Կարդալու  ժամանակը  միշտ  գողացված  ժամանակն  է:  Ումի՞ց  գողացված:  Ասեմ,  գողացված՝  ապրելու  պարտավորությունից:
  • Բոլոր մարդկանց մոտ շատ ժամանակ կա բայց իրանց գործերը խանգարում են մարդկանց գիրք կարդալ։
  • Հարցն  այն  չէ,  թե  ես  ունեմ  կարդալու  ժամանակ  (ժամանակ,  որն  ի  դեպ  ոչ  ոք  ինձ  չի  տա),  այլ  այն՝  կնվիրեմ  ես  ինձ  ընթերցող  լինելու  երջանկությունը,  թե  ոչ:
  • Երբ շատ ես ուզում գիրք կարդալ, պետք չի սպասել մինչև ժամանակ լինի, պետք է գիրք վերցնել և կարդալ։

 

բ) Մեկնաբանե՛ք վերնագիրը ․«Կարդալ  բայը  չի  սիրում  հրամայական»։ Գրավո՛ր ներկայացրեք Ձեր հիմնավորված վերաբերմունքն ու տեսակետը Դանիել  Պենակի այս պատումի վերաբերյալ։

Ես կարծում եմ, որ վերնագիրը շատ ճիշտ է ընտրված, և իրոք կարդալ բայը չի սիրում հրամայական, ամբողջովին համաձայն եմ այս պատումի հետ: Բոլորը կարող են կարդալ, ակախ նրանից ունեն ժամանակ, թե ոչ: Եթե ցանկություն կա, ոչ մի ժամանակ չի կարող խանգարել ոչ-ոքի կարդալ:

5․ Դու ինչպիսի՞ ընթերցող ես։ Քո կարծիքով ի՞նչ է տալիս ընթերցանությունը մարդուն։

Ես կարդալ շատ եմ սիրում, սիրում եմ Ագաթա Քրիստի գրքերը քանի որ ես դեդեկտիվ և ֆանտաստիկ գրքեր եմ սիրում։ Շատ եմ սիրում կարդալ անվերջանալի գիշերը, և ոչ ոք չմնաց, սպանություն Արևելյան ճեպընթացում, էնդհաուզի առեղծվածը, թունելից 13 կմ հեռավորության վրա։

Աղբյուրը՝ Արևիկ Ներսիսյանից

Չարենցի թանգարան. ճամփորդություն

Մենք մայիսի 24 գնացել ենք Ե. Չարենցի թանգարան, այնտեղ կար նաև Չարենցի տունթանգարանը։ Մենք այնտեղ Չարենցի բանաստեղծություններով թղթից գիրք ենք սարքել ( նկար 1,նկար 2,նկար 3)։ Ես այնտեղ Չարենցի բանաստեղծություններից գիրք տեսա, որը շատ փոքր էր և գնեցի այն ( գիրքը,նկար 2 )։ Հետո մենք գնացինք KFC։  KFC-ից հետո մենք գնացինք Ման գալու, նստեցինք գնացք և նկարվեցինք ( նկար 1, նկար 2, նկար 3, նկար 4 )։ Ահա և վերջ։

Հաշվետ ու պատում մայրենի

Ինչ ենք սովորել այս տարի

Ես Տաիսիա Գրիկուրովան եմ, 11 տարեկան, սովորում եմ  Մխիթար Սեբաստացի Կրթահմարիլ դպրոցում։ Մենք այս տարի սովորել ենք տարբեր բաներ, սովորել ենք Հովհաննես Թումանյան, Ղազարոս Աղայան, Իսահակ, Ռոդարիի, Եղինչե Չարենց,  Վիլյամ Սարոյան և այլն։ Իմ ամենա սիրելի դասը որը մենք անցել ենք ( Իմ կյանքի գույները )։ Մենք ամեն ուրբաթ գրքեր ենք կարդում։ Մենք գնում ենք տարբեր թանգարաններ որտեղ հին գրքեր կան։ Մենք գնացել ենք Հովաննես Թումաննյանի տուննթանգարան։ Մենք սիրում ենք հեքիաթներ կարդալ ուրբաթ օրերին միասին։

Հաշվետվություն․ Մայրենի

Փետրվար

Սուտասանը Հ․ Թումանյան

Ինչպես ճանաչեցի Թումանյանին

Վահան Տերյան «Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ»

Հ․ Թումանյան Համերգ

Քաջ Նազարը

Հովհաննես Թումանյան, «Մարոն»

Տեյրանական բառարան

Թումանյանական բառարան

Հօվանես Թումանըան քառյակներ

ՄԱՅՐԸ

Իմ գրադարանը

Մարտ

Հայրենիքում Ե․ Չարենց

Ե․ Չարենց Հայրենիքում

Ուսումնական գարուն

 

Ապրիլ

Ծառերի գանգատը

Ղազարոս Աղայան

իմ կյանքի գույները

Մի անգամ անմարդ կղզում

Զատիկն իմ ընտանիքում

Երկու Այծ Ղ. Աղայան

Շոկոլադե ճանապարհը. Ջաննի Ռոդարի

Շոկոլադե ճանապարհը

 

Շոկոլադե ճանապարհը

Շոկոլադե ճանապարհը

Մի անգամ,  երկու եղբայներ են լինում, նրանք սիրում են ճանփորդել։ Մի անգամ նրանք ճանապարի են գնում նավով։ Գնում են գնում նավը խորտակվում է, հետո նրանք լողալով հայտնվում են մի տարօրինակ տեղ։ Տեսնում է ամբողջը շականակագույն է։

– Այ՜ քեզ հրաշք, սա ինչով է կառուցված – ասում է մեծ եղբայրը․

– Սա հաստատ ասվալտ չե – Ասաց փոքր եղբայրը․

Հետո ծնկի իջան և սկսեցին լպստել ճանապարհը։ Պարզվում է այս ճանապարհը շոկոլադով է կառուցված և սկսեցին ուտել ամբողջ շոկոլադները, նրանք չզգացին էլ որ մութը արդեն ընկել է։

Շոկոլադե ճանապարհը. Ջաննի Ռոդարի

Շոկոլադե ճանապարհը

 

Այդպես մի անգամ բախտը ժպտաց երեք եղբայրներին Բառլետտայից: Ոչ ոքի բախտը դեռ այդպես չէր բերել, և ով գիտե,  էլ այդպիսի բան կլինի՞, թե՞ ոչ: 
Բառլետտայում երեք եղբայրներ էին ապրում: Մի օր նրանք զբոսնում էին քաղաքից դուրս և   մի տարօրինակ ճանապարհ տեսան. հարթ, փայլուն և ամբողջովին շագանակագույն:

-Հետաքրքիր է, ինչից է պատրաստված այս ճանապարհը,-զարմացավ մեծ եղբայրը:

— Չգիտեմ, բայց հաստատ տախտակներից չէ,- նկատեց միջնեկ եղբայրը:
— Ասվալտի էլ նման չէ,-ավելացրեց փոքր եղբայրը:

Գուշակում էին նրանք, գուշակում, հետո ծնկի իջան և սկսեցին լպստել ճանապարհը:  Պարզվեց՝ ճանապարհը ամբողջովին շոկոլադե սալիկներից էր պատրաստված:   Եղբայրներն, իհարկե, իրենց չկորցրին և սկսեցին ուտել այն: Կտորը կտորի հետևից ուտելով՝ եղբայները չնկատեցին, թե ինչպես մութն ընկավ: Իսկ նրանք դեռ ուտում ու ուտում էին: Այդպես կերան ամբողջ ճանապարհը: Ոչ մի կտոր չմնաց: Կարծես թե ոչ ճանապարհ էր եղել, ոչ էլ շոկոլադ:
Որտե՞ղ ենք մենք հիմա,- զարմացավ մեծ եղբայրը:

—  Չգիտեմ, բայց սա Բառին չէ,- պատասխանեց միջնեկ եղբայրը:

—  Եվ իհարկե մենք Մոլետտեում չենք,-ավելացրեց փոքր եղբայրը:

Մոլորվեցին եղբայրները, չգիտեին ինչ անել: Իրենց բախտից մի գյուղացու հանդիպեցին, նա իր սայլակով հանդից էր վերադառնում:

— Եկեք ձեզ տուն տանեմ,-առաջարկեց գյուղացին: Եվ տարավ եղբայրներին Բառլետտա՝ ուղիղ իրենց տան մոտ:

Տղաները իջան սայլակից և տեսան, որ այն ամբողջովին թխվածքաբլիթներից է պատրաստված: Շատ ուրախացան, և առանց երկար-բարակ մտածելու սկսեցին ագահորեն ուտել այն: Սայլակից էլ ոչինչ չմնաց, նույնիսկ անիվները կերան:

Զատիկն իմ ընտանիքում

Ես և իմ ընտանիքը սիրում ենք կարդալ Աստվածաշունչը և հետևել այն սկզբունքներին, որոնք Աստված տվել է մեզ: Աստվածաշունչն ուսումնասիրելիս նկատեցինք, որ Հիսուսը պատվիրեց հիշել իր մահվան օրը, որը փոխարինեց Պասեքի տոնակատարությանը։ Աստվածաշունչում գրված է, թե ինչպես են այդ օրը նշում Հիսուսն ու իր առաքյալները։ Տոնակատարության ժամանակ նրանք օգտագործում էին անթթխմոր հաց ու գինի։ (Ղուկաս 22:19,20) Հիսուսը պատվիրեց ամեն տարի նշել այդ օրը, և մեր ընտանիքը փորձում է հետևել այդ պատվիրանին:

Մի անգամ անմարդ կղզում

Մի տղա է լինում, անունը Արտյոմ։ Նա սիրում է գնալ նավահանդես։ Մի օր նա նավի մեջ է լինում և փոթորիկը սկսվում է։ Նավը խորտակվում է։ Նա սկսում է լողալ և լողալով հասնում է մի անմարդ կղզի։ Կանգնում է և դես ու դեն նայում։ Որոշում  է ման գալ և տեսնել, ինչ է կատարվում այս կղզում։ Ման է գալիս, բայց ոչ մեկ չկար։ Մի քանի օր հետո նա տեսնում է մի նավ անցնելիս։ Արտյոմը  ինչքան ուժ ուներ գոռաց և նրանք լսեցին։ Հետո եկան այդ կղզի և վերցրեցին նրան․․․