Նյութերի փոխակերպում.Քիմիական և ֆիզիկական երևույթներ

Նյութերի փոխակերպում.Քիմիական և ֆիզիկական երևույթներ

 

Մեր շուրջն անընդհատ տեղի են ունենում փոփոխություններ:Բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները կոչվում են բնական երևույթներ: Երևույթները կարող են լինել ֆիզիկական և քիմիական:Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը (մարմինները) փոխում են վիճակը, ձևը, չափերը, կոչվում են ֆիզիկական երևույթներ: Ֆիզիկական երևույթների ընթացքում նյութերը չեն փոխարկվում այլ նյութերի, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:
Ֆիզիկական երևույթները լինում են՝
Մեխանիկական (մարմինների շարժում)
Ջերմային (գոլորշացում, անձրև, ձյուն, սառույցի հալվելը, ջրի տաքանալը),
Լուսային (արևի լուսավորելը, կայծակի բռնկում),
Ձայնային (տարբեր տեսակի ձայների առաջացումն ու տարածումը),
Էլեկտրական (կենցաղային սարքեր, կայծակ),
Մագնիսական (սովորական մագնիսի կողմից երկաթե առարկաներ ձգելը) և այլն:
Առօրյա կյանքում հաճախ հանդիպում ենք այնպիսի երևույթների, որոնց ընթացքում որևէ նյութ փոխարկվում է մեկ այլ նյութի:Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն՝ այլ բաղադրությամբ և հատկություններով նոր նյութեր են առաջանում, կոչվում են քիմիական երևույթներ:
Քիմիական երևույթների օրինակներ են՝
Վառելանյութի այրվելը,երկաթի ժանգոտելը և այլն:
Քիմիական երևույթներն այլ կերպ կոչվում են նաև քիմիական փոխարկումներ կամ քիմիական ռեակցիաներ:
Քիմիական ռեակցիային ուղեկցող երևույթնեերն են.
Գույնի փոփոխությունը: Լուցկու հատիկի այրման ընթացքում նրա գույնը փոխվում է:
Համի փոփոխությունը: Միսը եփվելիս փոխում է համը:
Հոտի հայտնվելը կամ անհետանալը: Որոշ նյութերի փոխազդեցության դեպքում կարող է առաջանալ հոտ:
Գազի անջատումը կամ կլանումը: Որոշ քիմիական ռեկացիաների ընթացքում անջատվում է գազ` պղպղջակների տեսքով:Օրինակ, երբ կաթը թթվում է կամ փտում է, ապա տարածվում է յուրահատուկ տհաճ հոտ:
Ջերմության անջատումը կամ կլանումը: Թղթի կամ ցանկացած նյութի այրման ընթացքում ջերմություն է անջատվում:
Լույսի անջատումը: Այրման ընթացքում անջատվում է նաև լույս:

Դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ո՞ր երևույթներն են կոչվում ֆիզիկական։ Բերե՛ք օրինակներ։                                                                                                                                                                                      Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխում են վիճակը, ձևը, չափերը, կոչվում են ֆիզիկական երևույթներ: Ֆիզիկական երևույթների ընթացքում նյութերը չեն փոխարկվում այլ նյութերի, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:  Օրինակ՝ մագնիսի կողմից երկաթե առարկաներ ձգելը, արևի լուսավորելը, կայծակի բռնկում, անձրև, ձյուն, սառույցի հալվելը, ջրի տաքանալը։
  2. Ո՞ր երևույթներն են կոչվում քիմիական ։ Բերե՛ք օրինակներ։                                                                                                                                                                                        Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն՝ այլ բաղադրությամբ և հատկություններով նոր նյութեր են առաջանում, կոչվում են քիմիական երևույթներ: Օրինակ՝ Վառելանյութի այրվելը, երկաթի ժանգոտելը։
  3. Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական՝ մոմի այրվելը,բաժակի կոտրվելը,եղյամի առաջացումը, ջրի եռալը,լուցկու այրվելը, կաթի թթվելը։

Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում․ բնագիտություն

Բարև ձեզ, ես Տաիսիա Գրիկուրովան եմ, սովորում եմ Մխիթար Սեբաստացի Կրթահամարիլ։ Մենք այս տարի բնագիտության ժամին անցել ենք տարբեր բաներ։ Մենք մեր բնագիտության ժամին գնում ենք դուրս սակային այնպես կարեղ է լինել որ մենք մեր դասարանում անենք։ Մենք դրսում ծառեր ենք տնկում և ջրում։ Մենք մեր

Փետերվար

ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ. ՄՈԼԵԿՈՒԼՆԵՐ ԵՎ ԱՏՈՄՆԵՐ

 

Ապրիլ

Ամանի հեղուկով և սև բիբարով փորձ

Փորձ եփած ձվով

Ֆլեշմոբ

 

Մայիս

Բնագիտության ֆլեշմոբ

Բնագիտության ֆլեշմոբ

1․ Մոլորակի վրա մարդկանց թվի գերբնակեցումը ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ։

2. Ինչո՞ւ է երկրի բնակչության հիմնական մասն ապրում հարթավայրերում։

Մարդիկ հարթավայրերում ապրում։

3. Ի՞նչ փոփոխություններ եք նկատում բարձունք հաղթահարելու ժամանակ՝ դեպի վեր բարձրանալիս ։

Օդի փոփոխություններ կարող ենք նկատել։ Օրինակ՝ ինչքան որ վեր բարձնանաս այնքան կցրտի եղանակը։

4․ Ճամփորդության ընթացքում ինչպես պաշտպանվել անսպասելի եղանակի փոփոխությունից և տեղումներից (շոգ, անձրև, կարկուտ, քամի, կայծակ)։

շոգ – պետք է հագնել երկարաթև և գլխարկշ
Փորձ․ Մետաղադրամը դրե´ք սեղանին և հրավիրե´ք ընկերոջը վերցնել այն առանց մետաղադրամին կամ սեղանին դիպչելու:

Փորձի ընթացքը․

Սեղանին դնել մետաղադրամ, ձեռքը պահել մետաղադրամի հետևում, 2-3սմ հեռավորությամբ։ Մետաղադրամից 4-5 սմ հեռավորության վրա կտրուկ փչել սեղանի վրա: Փորձի´ր բացատրել դիտարկվող երևույթը։

Մետաղադրամը շատ թեթև է, օրինակ՝ 20։ Այդ պատճառով էլ մետաղադրամը հեշտ պտտվում է։

Ֆլեշմոբ

1. Ի՞նչ հիմնական վիճակներում կարող են հանդիպել նյութերը բնության մեջ:

Հեղուկ, պինդ, գազային և պլազմային։

2. Ներկայացրե´ք պինդ մարմինների օրինակներ։ Ի՞նչ հատկություններ ունեն պինդ մարմինները:

Փայտ, կավիճ, երկաթ։

3. Ի՞նչ հատկություններով են օժտված հեղուկները:

Հեղուկներն ունեն հոտ և ծավալ։

4. Ի՞նչ հատկանիշներ են բնորոշ գազերին:

Գազայինը ունի հոտ, սակայն չունի ո՜չ որոշակի ձև, ո՜չ հաստատուն ծավալ: Այն ամբողջապես լցնում է ցանկացած անոթ, որի մեջ գտնվում է:

5. Հնարավո՞ր է արդյոք, որ միևնույն նյութը հանդես գա երկու կամ երեք տարբեր վիճակներում։

Աըո

ՓՈՐՁ 1․ Անհրաժեշտ նյութեր՝ պինդ եփած ձու, շիշ կամ անոթ (լայն բերանով, բայց ձվի տրամագծից փոքր հյութի թափանցիկ շիշ), լուցկի և թուղթ։

Փորձի կատարման ընթացքը․

ա. Մաքրում ենք խաշած ձուն։

բ. Լուցկիով վառում ենք թուղթը։

գ. Շշի մեջ վառվող թուղթ ենք նետում։

դ. Պինդ խաշած և մաքրած ձուն տեղադրում ենք շշի բերանին։

ե․ Հետևում ենք, թե ի՞նչ է տեղի ունենում, կատարում ենք մեր դիտարկումները և համապատասխան հետևություններ ենք անում։

ՓՈՐՁ 2․ Անհրաժեշտ նյութեր՝ սև աղացած պղպեղ, ամանի հեղուկ և ջրով լի աման։

Փորձի կատարման ընթացքը: Ջրով լի ամանի մեջ աղալով լցնոմ ենք սև պղպեղը և ամանի մեջտեղում կաթեցնում մեկ կաթիլ ամանի հեղուկ։ Դիտարկում ենք տեղի ունեցող երևույթը, կատարում համապատասխան հետևություններ։

Կատարի´ր փորձը (կամ փորձերը), նկարագրի´ր և տեսագրի´ր այն, փորձի´ր բացատրել դիտարկվող երևույթը, տեղադրի´ր տեսանյութի հղումը՝ վերնագրելով այն։

Հետաքրքիր է իմանալ․

Նյութի չորրորդ վիճակը ընդունված է համարել պլազման։ Պլազմային վիճակում է գտնվում տեսանելի Տիեզերքի նյութի գերակշիռ մասը՝ աստղերը, գալակտիկաները, միգամածությունները և միջաստղային միջավայրը։ Տիեզերքի նյութի 99%-ը գտնվում է այդպիսի վիճակում, երբ ատոմները տրոհված են իոնների և էլեկտրոնների:

Երկրամերձ տարածությունում պլազման գոյություն ունի արեգակնային քամու և իոնոլորտի տեսքով։ Երկրամերձ պլազմայում ընթացող երևույթներով են պայմանավորված բևեռափայլը, մագնիսական փոթորիկները, հեռավոր կապի դեպքում՝ էլեկտրամագնիսական ճառագայթների անդրադարձումը իոնոլորտից։ Երկրագնդի վրա պլազմայի մեկ այլ դրսևորում է կայծակը, կրակը, բոցը (ցածր ջերմաստիճանի պլազմա) և այլն: Ահա թե ինչու է շատ հետաքրքիր ուսումնասիրել նյութի չորրորդ վիճակը: Սակայն երկրագնդի վրա չափազանց դժվար է ստանալ գերբարձր ջերմաստիճանում և ճնշման տակ գտնվող պլազմա:

ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ. ՄՈԼԵԿՈՒԼՆԵՐ ԵՎ ԱՏՈՄՆԵՐ

Նյութերն ունեն բազմաթիվ հատկություններ: Այդ հատկությունների շնորհիվ դրանք կարող են փոխազդել միմյանց հետ կամ նույնիսկ ինքնուրույն քայքայվել` առաջացնելով նոր նյութեր:

Այդ հատկությունները կոչվում են քիմիական հատկություններ։ Նյութերի քիմիական հատկություններն ուսումնասիրում է բնագիտության «քիմիա» կոչվող ճյուղը (գիտությունը):
Օրինակ՝ երկաթի քիմիական հատկություններից է ժանգոտելու հատկությունը: Երկաթյա մեխի արտաքին շերտի և օդի բաղադրության մեջ մտնող թթվածնի փոխազդեցությունից առաջանում է ժանգ, որը քիմիայում անվանում են երկաթի օքսիդ: Որքան էլ մեծ կամ փոքր լինի երկաթյա մեխը, միևնույնն է, նա ունի ժանգոտելու հատկություն:
Նյութերը հիմնականում կազմված են չափազանց փոքր մասնիկներից՝ մոլեկուլներից, ատոմներից կամ իոններից: Այդ մասնիկները գտնվում են մշտական շարժման մեջ, և նրանց միջև կան ազատ տարածություններ: Մոլեկուլներն իրենց հերթին կազմված են ատոմներից: Մոլեկուլներն ունեն այն քիմիական հատկությունները, որոնք ունի տվյալ նյութը:
Եթե մի քանի միլիգրամ կալիումի պերմանգանատ (մարգանցովկա) լցնենք ջրով լի բաժակի մեջ, ապա ջուրը կգունավորվի: Դա բացատրվում է նրանով, որ կալիումի պերմանգանատի մոլեկուլները տարածվում են ջրի ամբողջ ծավալով մեկ:
Փորձեք շաքարի կտորը լուծել մեկ բաժակ ջրում: Շաքարի մոլեկուլները նույնպես կտարածվեն ջրի մեջ՝ քաղցրացնելով այն:
Քլորի հոտը մենք զգում ենք, որովհետև նրա մոլե-կուլները տարածվում են օդում:
Միևնույն նյութի բոլոր մոլեկուլները միատեսակ են։ Հնարավոր չէ, օրինակ, տարբերել Սևանա լճի ջրի մոլեկուլը Միջերկրական ծովի ջրի մոլեկուլից։

Թեև մո լեկուլները շատ փոքր են, սակայն դրանք նույնպես հնարավոր է բաժանել ավելի փոքր մասնիկների՝ ատոմների։ Երկար ժամանակ գիտնականները կարծում էին, թե ատոմներն անբաժանելի են։ «Ատոմ» բառն ունի հունարեն ծագում և նշանակում է հենց անբաժանելի: Սակայն ավելի ուշ նրանք պարզեցին, որ ատոմները ևս հնարավոր է բաժանել ավելի փոքր մասնիկների։ Այդ մասին ավելի մանրամասն կիմանաք բարձր դասարաններում։
Տարբեր նյութերի մոլեկուլներ կազմված են տարբեր տեսակի ուքանակի ատոմներից։
Օրինակ՝ ջրածնի մոլեկուլը կազմված է ջրածնի երկու ատոմներից։ Թթվածնի մոլեկուլը կազմված է թթվածնի երկու ատոմներից, օզոնի մոլեկուլը՝ թթվածնի երեք ատոմներից։
Ջրի մոլեկուլը կազմված է թթվածնի մեկ և ջրածնի երկու ատոմներից։ Ինչպես տեսնում եք, միևնույն մոլեկուլում կարող են լինել տարբեր նյութերի ատոմներ։
Կախված մոլեկուլի բաղադրությունից, նրա ատոմների քանակից՝ տվյալ նյութի հատկությունները կարող են խիստ տարբերվել մեկ այլ նյութի հատկություններից։ Օրինակ՝ օզոնը և թթվածինը տարբեր նյութեր, սակայն երկուսն էլ կազմված են միայն թթվածնի
ատոմներից: Թթվածնի մոլեկուլը, ինչպես արդեն գիտեք, կազմված է թթվածնի երկու ատոմից, իսկ օզոնի մոլեկուլը՝ թթվածնի երեք ատոմից: Այսինքն՝ այդ նյու֊թերի մոլեկուլներն ունեն տարբեր քանակի թթվածնի ատոմներ: Այդ պատճառով խիստ տարբեր են նրանց հատկությունները. թթվածինն անհրաժեշտ է շնչառության համար, իսկ օզոնը թունավոր նյութ է։

Առաջադրանք
Շաքարի կտորը լուծեք թեյի մեջ և նկարագրեք այդ երևույթը։

Լուծույթ լուծիչ

Լուծույթ լուծիչ

Եթե նյութը, ջրի հետ խառնվելով, մանրանում է մինչև մոլեկուլներ կամ իոններ, և նյութերի մասնիկները տեսանելի չեն անզեն աչքով կամ մանրադիտակով, ապա առաջանում է համասեռ լուծույթ, որը երբեմն անվանում են իսկական լուծույթ։
Ըստ ջրում լուծվելու հատկության՝ նյութերը կարելի է բաժանել երեք խմբի՝ լավ լուծվող, քիչ լուծվող և չլուծվող (գործնականում անլուծելի)։ Լուծելիությունը լուծվող նյութի առավելագույն զանգվածն է, որը տվյալ ջերմաստիճանում կարող է լուծվել 1 լ ջրում։ Նախկինում լուծիչի 1 լիտրի[1] փոխարեն ընդունված է եղել 100 գրամ[1]– ը։ Խնդիրներում կարող է հանդիպել նաև մեծությունը։ Նյութերի լուծելիության արժեքները բերվում են տեղեկատու աղյուսակում։ Լուծելիությունն, անշուշտ, կախված է ջերմաստիճանից, քանի որ լուծման բուն գործընթացն ունի քիմիական բնույթ։