Ի՞նչ է ասում

Ի՞նչ է ասում

Ի՞նչ է ասում ճամփորդներին
Հալված-մաշված այս կածանը,
Ժամանակին հազար ու մի
Քայլեր հաշված այս կածանը,
Անցող-դարձող քարավանի
Ծանր ու դանդաղ ոտքերի տակ
Մեջքը կոտրած, կուրծքը պատռած,
Հոգնած­, տանջված այս կածանը,
Մեծ աշխարհի մեծաժխոր
Ճանապարհից հեռու քաշված,
Հիսուսի պես, ապառաժի
Կողին խաչված այս կածանը:

1. Բացատրի՛ր բառերը՝

կածան – Ոտքի նեղ ճանապարհ,

քարավան – քայլող ուխտերի խումբ

պատռած – ճղած

մեծաժխոր – աղմուկ բարձրացնող

ապառաժ – քարի զանգված, ժայռ, քարաժայռ

2. Ինչպե՞ս է նկարագրված կածանը, բանաստեղծության բառերն օգտագործելով ներկայացրո՛ւ:

3. Ի՞նչ է ասում կածանը, փորձի՛ր ներկայացնել ի՞նչ կասի:

Իմ կարծիքով կածանը կպայքարի, որ նրան վերանորոգեն և չախտոտեն։

4. Գրի՛ր շարադրություն ,,Ուզում եմ ասել,, կամ ,,Ինչ կասեի,,  :

Ինչ կասեի

Մենք բոլորս տարբերվում ենք, թե մտքերով, թե ապրելակերպով, թե ամեն ինչով։ Ինչ կասեի, եթե բոլորս նույնը լինենք, թեկուզ մեկս մյուսիս` ցավերը, զգացմունքները հասկանայինք։ Մենք կարող ենք սիրել, թողնել, փախնել, վախենալ, գոռալ, բայց թեկուզ ի՞նչից։ Օրինակ` կարող ենք սիրել մարդու, հետո թողնել, կարող ենք փախնել վախից, կարող ենք գոռալ ցավից։ Ինչ կասեի եթե բոլորս չտարբերվեինք զգացմունքներով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *