Գրաբար

Գրաբար 

Որսորդն եւ կաքաւն

Որսորդն կալաւ կաքաւ մի եւ կամէր զենուլ: Եւ ասէ կաքաւն.

— Մի՛ սպանանէր զիս, զի ես խաբեցից զբազում կաքաւս ու ածից յականատս քո:

Եւ ասէ որսորդն.

— Այժմ ստուգիւ մեռցիս ի ձեռաց իմոց, զի զսիրելիս եւ զազգականս քո մատնես ի մահ:

Բառարան

կալաւ — բռնեց

զենուլ — մորթել

ասէ — ասում է

զիս — ինձ

զի — որ, թե, որովհետև, որպեսզի

խաբեցից — խաբեմ, կխաբեմ, պիտի խաբեմ, խաբելու եմ

ածից — բերեմ, կբերեմ, պիտի բերեմ, բերելու եմ

ականատ — թակարդ

յականատ — (դեպի) թակարդները, թակարդներում

ստուգիւ — ստուգապես, իսկապես

մեռցիս — մեռնես, կմեռնես, պիտի մեռնես, մեռնելու ես

ի ձեռաց — ձեռքից

զսիրելիս — սիրելիներին

զազգականս — ազգականներին

մատնես — մատնում ես

ի մահ — մահվան

Հարցեր և առաջադրանքներ

1.Ճիշտ կարդա հետևյալ բառերը.

զբազում, զսիրելիս, յականատս:

2. Աշխարհաբար դարձրու հետևյալ բառերն ու բառակապակցությունները.

կաքաւ մի, մի՛ սպանաներ, զբազում կաքաւս, յականատս քո, ի ձեռաց իմոց, զսիրելիս եւ զազգականս քո:

3. Արտագրիր այս հարցերի պատասխանները.

Ի՞նչ բռնեց որսորդը:

Որսորդն կալաւ կաքաւ մի եւ կամէր զենուլ:

Կաքավն ի՞նչ խոստացավ որսորդին:

Մի՛ սպանանէր զիս, զի ես խաբեցից զբազում կաքաւս ու ածից յականատս քո:

Կաքավի խոստմանն ի՞նչ վերաբերմունք ցույց տվեց որսորդը:

Մի՛ սպանանէր զիս, զի ես խաբեցից զբազում կաքաւս ու ածից յականատս քո:

4. Առակն աշխարհաբար դարձրու:

Որսորդ և կաքավ

Որսորդը մի կաքավ բռնեց և ուզեց Զենիթ անել։ Եվ կաքավն ասաց.

-Մի՛ սպանիր ինձ, որովհետեւ ես խարդախ եմ և ես խարդախ եմ։

Եվ որսորդն ասաց.

-Հիմա դադարեցրե՛ք իմ մահը իմ ձեռքերում, որպեսզի մահապատժի ենթարկեք իմ սիրելիին և իմ ընտանիքին:

5. Ինչպիսի՞ն է կաքավը (բնութագրիր կաքավին): Ի՞նչ է ցույց տալիս առակը:

5. Գրե՛ք ստեղծագործական աշխատանք՝ ընտրելով վերնագրերից մեկը․

  • Ոսկեշող աշուն,
  • Աշնան հեքիաթը,
  • Սիրում եմ աշունը,
  • Զարմանալի աշուն,
  • Տրամադրություն փոխացող աշուն,
  • Աշնան գույները,
  • Առաջարկեք ձեր վերնագիրը։Աշնան ժամանակ
    Մի անգամ, քնից արդնացա և ինչ որ բան լսեցի։ Վարագույրս բարզրացրեցի և տեսա սիրուն աշուն։ Գնացի դուրս սկսեցի խաղալ տերևների հետ։ Այնքան տերևներ էին, որ դես ու դեն նայեմ միայն դեղին կտեսնեմ։ Հետո եղբայրս եկավ իրա հետ սկսեցի խաղալ տերևներով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *