Ինչն է ավելի կարևոր Իտալական ժողովրդական հեքիաթ

Ինչն է ավելի կարևոր

Իտալական ժողովրդական հեքիաթ

Մի ան­գամ եր­կու ըն­կեր վի­ճե­ցին, թե մար­դու կյան­քում ինչն է ա­վե­լի կար­ևոր:

— Մ­տա­ծե­լու բան չկա,- բա­ցա­կան­չեց նրան­ցից մե­կը,- փողն է եր­ջան­կութ­յուն բե­րում: ­Դու գի­տես, չէ՞, թե ես ինչ­պես բա­նաս­տեղծ դար­ձա: Ոչ ոք չէր ու­զում իմ բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րը տպագ­րել: ­Բայց մա­հից ա­ռաջ հո­րա­քույրս ինձ թո­ղեց իր ու­նեց­ված­քը, և­ ես ինքս տպագ­րե­ցի իմ ո­տա­նա­վոր­նե­րը: Այդ օր­վա­նից հրա­տա­րա­կիչ­նե­րից պրծում չու­նեմ: ­Հո­րաք­րոջս փո­ղե­րը ե­թե չլի­նեին, հի­մա ոչ ոք չէր էլ ի­մա­նա, որ ես բա­նաս­տեղծ եմ:

— ­Հի­մա­րութ­յուն,- ընդ­հա­տեց երկ­րորդ ըն­կե­րը:- Ա­մեն ինչ ճա­կա­տա­գիրն է ո­րո­շում: Ես հի­մա հա­մար­վում եմ Ի­տա­լիա­յի լա­վա­գույն եր­գի­չը: ­Բայց շատ ժա­մա­նակ չի ան­ցել այն օ­րե­րից, երբ ինձ ոչ ոք լսել չէր ու­զում: Ես էլ եր­գում էի ծո­վի ա­փին` ձկնե­րի հա­մար: ­Ճա­կա­տագ­րին հա­ճե­լի էր, որ հենց այն ժա­մա­նակ, երբ ես հեր­թա­կան ան­գամ եր­գում էի ծո­վա­փին, ան­ձամբ կոմս ­Լո­ւի­ջին զբո­սան­քի դուրս գա: ­Կոմ­սը լսեց ինձ, և հրա­վի­րեց եր­գե­լու իր հարս­նա­ցո­ւի պատ­վին կազ­մա­կերպ­ված պա­րա­հան­դե­սին: Այդ­պես էլ ա­մեն ինչ սկսվեց: Ի՞նչ գործ ու­նի այս­տեղ փո­ղը: ­Ճա­կա­տա­գի՛րն է կար­ևոր, ըն­կերս, ճա­կա­տա­գի՛­րը:

Եր­կար վի­ճե­ցին բա­նաս­տեղծն ու եր­գի­չը, բայց չհա­մո­զե­ցին ի­րար և գ­նա­ցին զբոս­նե­լու: ­Դուրս գա­լով տնից՝ քայ­լե­ցին ուր աչք­նե­րը կկտրեր: ­Հա­սան մինչև քա­ղա­քի սահ­մա­նը և­ այն­տեղ տե­սան մի կի­սա­վեր խրճիթ: Ցն­ցո­տի­նե­րով մի պա­տա­նի, խրճի­թի շե­մին նստած, կի­թառ էր նվա­գում:

— Լ­սի՛ր, բա­րե­կամ, դու, ինչ­պես տես­նում եմ, շատ ու­րախ ես ապ­րում,- ձայն տվեց նրան բա­նաս­տեղ­ծը:

— Ինչ ու­րա­խութ­յուն, երբ մար­դը երկ­րորդ օրն է` ո­չինչ չի կե­րել,- պա­տաս­խա­նեց պա­տա­նին:

— Այդ դեպ­քում ին­չո՞ւ ես կի­թառ նվա­գում,- հարց­րեց եր­գի­չը:

— Ի՛նչ ա­նեմ, կի­թա­ռը միակ բանն է, որ ինձ ժա­ռան­գութ­յուն է թո­ղել հայրս,- ա­սաց տղան:

Ըն­կեր­նե­րը նա­յե­ցին ի­րար. եր­կուսն էլ միա­ժա­մա­նակ նույն բա­նը մտա­ծե­ցին. «Սա այն է, ինչ մեզ պետք է: ­Հի­մա մենք կի­մա­նանք, թե ի՛նչն է ա­վե­լի կար­ևոր»: Ն­րան­ցից յու­րա­քանչ­յու­րը գրպա­նից հի­սուն սկու­դո հա­նեց և տ­վեց կի­թա­ռա­հա­րին:

— ­Հար­յուր սկու­դո՜,- բա­ցա­կան­չեց պա­տա­նին:- Շ­նոր­հա­կա՜լ եմ, բա­րի՛ պա­րոն­ներ:

— Շ­նոր­հա­կա­լութ­յու­նը քեզ պա­հիր, ու­ղիղ մեկ տա­րուց հե­տո մենք կգանք ի­մա­նա­լու` օգ­նե­ցի՞ն արդ­յոք քեզ այս փո­ղե­րը, թե՞ ոչ,- ա­սա­ցին ըն­կեր­նե­րը և ­հետ դար­ձան:

Ն­րանք ճա­նա­պար­հի շրջա­դարձն ան­ցան թե չէ, տղան, ո­րի ա­նունն Ալ­չի­դե էր, մտա­ծեց.

— Ես, նախ­ևա­ռաջ, շա՜տ նրբեր­շիկ կգնեմ, իսկ հե­տո կմտա­ծեմ, թե ի՛նչ եմ ա­նե­լու այս անս­պա­սե­լի հարս­տութ­յու­նը:

Տ­ղան փո­ղը դրեց գլխար­կի աս­տա­ռի տակ և ­ճա­նա­պարհ ըն­կավ դե­պի կրպակ: Բայց… Ալ­չի­դեն տա­սը քայլ էլ չէր հասց­րել ա­նել, երբ հան­կարծ, չլսված բան, ձի­թե­նու ծա­ռից մի գզգզված ագ­ռավ թռավ- ե­կավ, ճան­կեց Ալ­չի­դեի գլխարկն ու թռավ:

— ­Գո՜ղ, տուր փո­ղերս,- բղա­վեց խեղճ տղան: ­Բայց ագ­ռավն ա­վե­լի ա­րագ թա­փա­հա­րեց թևերն ու ան­հե­տա­ցավ:

Ան­ցավ մեկ տա­րի: ­Բա­նաս­տեղծն ու եր­գի­չը կրկին ե­կան Ալ­չի­դեի հյու­ղա­կի մոտ: ­Դու­ռը թա­կե­լու կա­րիք չե­ղավ, ո­րով­հետև տղան, ինչ­պես և­ ա­ռա­ջին հան­դիպ­ման ժա­մա­նակ, նստած էր շե­մին և ­կի­թառ էր նվա­գում:

— Ինչ­պե՜ս,- զար­մա­ցած բա­ցա­կան­չե­ցին ըն­կեր­նե­րը,- դու դեռ կի­թա՞ռդ ես ծնգծնգաց­նում:

— Էլ ի՞նչ է մնում ա­նե­լու, ե­թե գզգզված ագ­ռա­վը հին բե­րե­տիս հետ տա­րավ իմ եր­ջան­կութ­յու­նը,- ընկճ­ված պա­տաս­խա­նեց Ալ­չի­դեն և ­պատ­մեց ձեզ ար­դեն հայտ­նի հա­մա­ռոտ, բայց տխուր պատ­մութ­յու­նը:

— ­Դե՛,- բա­նաս­տեղ­ծին դար­ձավ եր­գի­չը,- մի՞­թե ես չէի ա­սում, որ եր­ջան­կութ­յուն և դժ­բախ­տութ­յուն ճա­կա­տա­գիրն է ու­ղար­կում: ­Լավ, թող որ ագ­ռա­վը ո­րո­շել էր իր բնում ոչ թե չոր ճյու­ղե­րի, այլ փա­փուկ լա­թի վրա քնել: ­Բայց բա­ցատ­րիր, խնդրում եմ, ին­չո՞ւ ագ­ռա­վին Ալ­չի­դեի գլխար­կը պետք ե­կավ հենց այն պա­հին, երբ տղան դրա մեջ թաքց­րեց փո­ղը:

— ­Հի­մա­րութ­յու՜ն,- ընդ­հա­տեց երգ­չին բա­նաս­տեղ­ծը:- Ե­թե ագ­ռա­վը չտա­ներ դրամ­նե­րը, Ալ­չի­դեն հի­մա հրա­շա­լի կապ­րեր: ­Ճիշտ չէ՞, ըն­կե՛րս, փողն ա­մեն ինչ է:

Այս ա­սե­լով՝ բա­նաս­տեղ­ծը դարձ­յալ ձեռ­քը տա­րավ գրպա­նը, հա­նեց ևս ­հար­յուր սկու­դո և ­մեկ­նեց Ալ­չի­դեին: Տ­ղան ջեր­մո­րեն շնոր­հա­կա­լութ­յուն հայտ­նեց, բայց ըն­կեր­նե­րը ձեռք­նե­րը թափ տվե­ցին, խոս­տա­ցան վե­րա­դառ­նալ ու­ղիղ մեկ տա­րի հե­տո և գնա­ցին:

Այս ան­գամ Ալ­չի­դեն ո­րո­շեց ա­վե­լի շրջա­հա­յաց լի­նել: Ուղ­ևոր­վե­լով դե­պի կրպակ` նրբեր­շիկ գնե­լու (հի­շո՞ւմ եք, չէ՞, որ մեկ տա­րի ա­ռաջ նրան այդ­պես էլ չհա­ջող­վեց նրբեր­շիկ ու­տել), Ալ­չի­դեն մի ար­ծա­թե դրամ դրեց բե­րա­նի մեջ, իսկ մնա­ցած ինն­սու­նինն ա­պա­հով թաքց­րեց… որ­տե՞ղ, ի՞նչ եք կար­ծում. անկ­յու­նում ըն­կած հին կո­շի­կի մեջ:

— ­Հի­մա ար­դեն ոչ մի ագ­ռավ դրան չի հաս­նի,- իր խո­րա­ման­կութ­յու­նից շատ գոհ` ա­սաց Ալ­չի­դեն:- ­Գողն էլ այս­պի­սի հնո­տու չի մո­տե­նա:

Բայց երբ Ալ­չի­դեն գնաց կրպակ, ա­հա թե ինչ տե­ղի ու­նե­ցավ: Խր­ճիթ մտավ հար­ևա­նի կա­տուն, ո­րին տե­րե­րը կե­րակ­րում էին միայն այն ժա­մա­նակ, երբ ի­րենք կշտա­նում էին, իսկ այդ­պես եր­բեք չէր լի­նում: ­Կա­տուն շրջեց ամ­բողջ սեն­յա­կում, բայց ու­տե­լու ոչ մի բան չգտավ: ­Հան­կարծ բնից դուրս վա­զեց մու­կը: ­Կա­տուն ըն­կավ մկան հետ­ևից: ­Մու­կը դե­սու­դեն վա­զեց և խցկ­վեց հենց կո­շի­կի մեջ՝ նույն կո­շի­կի, ո­րի մեջ Ալ­չի­դեն թաքց­րել էր փո­ղը: ­Կա­տուն մի ակն­թար­թում շրջեց կո­շի­կը, դրամ­նե­րը գլոր­վե­ցին, իսկ մու­կը սո­ղոս­կեց իր բույ­նը: Այդ ժա­մա­նակ կա­տուն սկսեց խա­ղալ փո­ղե­րով. գլո­րում էր դրանք ու խցկում մկան բույ­նը: Այդ­պես` մինչև վեր­ջին սկու­դոն: Երբ Ալ­չի­դեն կրպա­կից վե­րա­դար­ձավ, պար­զեց, որ ինքն այժմ ա­վե­լի հա­րուստ չէ, քան ե­րեկ էր: ­Փողն ան­հե­տա­ցել էր: ­Լավ էր գո­նե, որ այս ան­գամ նրան հա­ջող­վեց նրբեր­շիկ ու­տել: Ա­հա թե ին­չու զար­մա­նա­լի չէ, որ երբ մեկ տա­րի հե­տո եր­գիչն ու բա­նաս­տեղ­ծը կրկին ե­կան այս­տեղ, Ալ­չի­դեն հին հյու­ղա­կի շե­մին նստած դարձ­յալ կի­թառ էր նվա­գում:

— ­Դե՜,- բա­ցա­կան­չեց բա­նաս­տեղ­ծը,- սա ար­դեն բա­նի նման չէ: ­Գու­ցե այս ան­գամ էլ մեզ հա­վա­տաց­նես, որ հար­յուր սկու­դոն մկնե՞րն են տա­րել:

— Ա­վա՜ղ, բա­րի պա­րոն­ներ,- հո­գոց հա­նեց Ալ­չի­դեն,- ես ձեզ ո­չինչ էլ չեմ կա­րո­ղա­նա ա­սել, ո­րով­հետև ինքս էլ չգի­տեմ, թե ուր կո­րան փո­ղե­րը:

— ­Հի­մա գո­նե հա­մոզ­վե­ցի՞ր, որ ա­մեն ինչ ճա­կա­տա­գիրն է ո­րո­շում,- ա­սաց եր­գի­չը բա­նաս­տեղ­ծին:

— ­Հա­կա­ռա­կը,- պա­տաս­խա­նեց բա­նաս­տեղ­ծը,- ա­վե­լի հա­մոզ­վե­ցի, որ միայն փողն է մար­դուն եր­ջա­նիկ դարձ­նում: ­Բայց իմ ճշմար­տա­ցիութ­յունն ա­պա­ցու­ցել այլևս չեմ փոր­ձի: ­Դա շատ թանկ է նստում ինձ վրա: ­Հի­մա էլ դու ա­պա­ցու­ցիր:

— ­Փոր­ձեմ,- ա­սաց եր­գի­չը: ­Նա փորփ­րեց գրպանն ու այն­տե­ղից մի փոք­րիկ կա­պա­րե գնդիկ հա­նեց: ­Ճիշտն ա­սած, եր­գիչն ինքն էլ չէր հի­շում, թե դա ինչ գնդիկ է և­ ինչ­պես է հայտն­վել իր գրպա­նում:

— ­Վերց­րո՛ւ, խեղճ տղա,- ա­սաց եր­գի­չը` գնդիկն Ալ­չի­դեին մեկ­նե­լով:- ­Գու­ցե սա քեզ փո­ղից ա­ռա­վել պետք գա:

Ըն­կեր­նե­րը հրա­ժեշտ տվե­ցին ու գնա­ցին:

Գն­դի­կը եր­կար ժա­մա­նակ մնա­ցել էր երգ­չի գրպա­նում, բայց շատ ա­վե­լի եր­կար մնաց Ալ­չի­դեի գրպա­նում: Գն­դի­կի մա­սին պա­տա­նին հի­շեց միայն այն ժա­մա­նակ, երբ փո­րը քաղ­ցից լրիվ սմքեց: ­Նույ­նիսկ կի­թա­ռը չէր օգ­նում նրան: Ալ­չի­դեն գնդի­կը հա­նեց գրպա­նից, ա­փի մեջ այ­սո­ւայն կողմ գլո­րեց ու մտա­ծեց. «­Վա­ճա­ռեմ՝ սրա հա­մար ինձ մի սալ­դո ան­գամ չեն տա: ­Բայց ե­թե ինչ-որ մե­կը սա սար­քել է, նշա­նա­կում է՝ ինչ-որ բա­նի պետք է, չէ՞»: ­Հան­կարծ Ալ­չի­դեն ձեռ­քը խփեց ճա­կա­տին.

— Ո՜նց մինչև հի­մա գլխի չէի ըն­կել: Ախր սա գե­րա­զանց սու­զագն­դիկ կլի­նի:

Տ­ղան կտրեց ու­ռե­նու մի ճկուն, եր­կար ճյուղ, քո­րո­ցը կե­ռի­կի պես ծա­լեց, գնդիկն էլ ա­մուր թե­լով կա­պեց դրան: ­Մի խոս­քով՝ մեկ ժա­մից Ալ­չի­դեն նստած էր ծո­վա­փին և ­փոր­ձում էր ձուկ որ­սալ: ­Բայց ձու­կը, ա­սես նրան հա­կա­ռակ, չէր մո­տե­նում խայ­ծին: Ալ­չի­դեն ա­փին նստեց ա­ռա­վո­տից մինչև կե­սօր, ա­պա` կե­սօ­րից մինչև ե­րե­կո: ­Մեկ ու­րի­շը նրա փո­խա­րեն ձեռք կքա­շեր այդ գոր­ծից, բայց Ալ­չի­դեն շուտ հու­սա­հատ­վող­նե­րից չէր: Ե­թե որ­ևէ բան էր նա­խա­ձեռ­նում, գոր­ծը միշտ ա­վար­տին էր հասց­նում: ­Նա ո­րո­շեց ձկնե­րից ա­վե­լի հա­մառ լի­նել: Եվ կա­րո­ղա­ցավ: ­Մայ­րա­մու­տի ժա­մա­նակ ձկներն սկսե­ցին մո­տե­նալ խայ­ծին: ­Պա­տա­նի ձկնոր­սը հա­զիվ էր հասց­նում ձու­կը հա­նել ջրից և ­կար­թը նո­րից ջու­րը նե­տել: Այդ գի­շեր Ալ­չի­դեն շատ հա­մով ձկնա­պուր կե­րավ: ­Վատ չէր լի­նի` մենք էլ փոր­ձեինք: ­Ձուկն այն­քան շատ էր, որ վաղ ա­ռա­վոտ­յան տղան որ­սի կե­սը վա­ճա­ռեց շու­կա­յում: ­Հե­տո կրկին վա­զեց ծո­վափ: Եվ սկսվե՜ց: ­Կար­թը բռնած` օ­րե­րով նստում էր ծո­վա­փին: ­Կես տա­րի անց նա մի ուռ­կան ձեռք բե­րեց, ևս ­կես տա­րի անց` մի նա­վակ, ու դար­ձավ իս­կա­կան ձկնորս:

Իսկ բա­նաս­տեղծն ու եր­գի՞­չը… Ի՞նչ պա­տա­հեց նրանց: Օ՜, նրանք այն­քան զբաղ­ված էին, որ մո­ռա­ցել էին աղ­քատ կի­թա­ռա­հա­րին: Եր­կուսն էլ մեկ­նե­ցին հե­ռա­վոր ճա­նա­պար­հոր­դութ­յան՝ մե­կը` ար­ևելք, մյու­սը` արև­մուտք: ­Հինգ տա­րի անց նրանք հան­դի­պե­ցին հայ­րե­նի քա­ղա­քում: ­Հի­շե­ցին Ալ­չի­դեին և­ ո­րո­շե­ցին այ­ցե­լել նրան: Ե­կան նույն տե­ղը, որ­տեղ հան­դի­պել էին տղա­յին: ­Նա­յում են` խրճի­թը չկա: ­Փո­խա­րե­նը մի սի­րուն տնակ է, տնա­կի մոտ եր­կու ե­րե­խա խա­ղում են, իսկ ե­րե­խա­նե­րին ժպտում է շե­մի մոտ կանգ­նած ջա­հել տան­տի­րու­հին: Ըն­կեր­նե­րը մո­տե­ցան և ­հարց­րին կնո­ջը.

— ­Դուք չգի­տե՞ք, թե հի­մա որ­տեղ է ապ­րում կի­թա­ռա­հար Ալ­չի­դեն:

— Ինչ­պե՞ս չէ, գի­տեմ,- պա­տաս­խա­նեց կի­նը, շրջվեց և ­կան­չեց,- ա­մուսն­յա՜կ, եր­կու հար­գար­ժան պա­րոն քեզ են հարց­նում:

Կ­նոջ կան­չի վրա տնից դուրս ե­կավ նրա ա­մու­սի­նը՝ Ալ­չի­դեն: Սկս­վեց հար­ցու­փոր­ձը: Նս­տե­ցին շե­մի մոտ, և Ալ­չի­դեն հեր­թով պատ­մեց այն, ին­չը դուք ար­դեն գի­տեք: ­Դա չենք պատ­մի, իսկ ին­չը դեռ չգի­տեք՝ հի­մա լսեք:

— …Այդ­պես, թան­կա­գին պա­րոն­ներ, ես նա­վակ և ­մի լավ ուռ­կան գնե­ցի ու դար­ձա ձկնորս: ­Հե­տո ինձ դուր ե­կավ ­Ջո­վան­նան, ես էլ` նրան: Այդ գոր­ծում, խոս­տո­վա­նում եմ, ինձ օգ­նեց կի­թառս: Ե­րեք ա­միս չան­ցած` մենք ա­մուս­նա­ցանք: ­Դե՛, ջա­հել կնոջն ա­վե­րակ խրճի­թը չէր սա­զում: Ո­րո­շե­ցինք այս նույն տե­ղում տնակ կա­ռու­ցել: ­Քան­դե­ցինք հին խրճի­թը… ­Հի­մա, թան­կա­գին պա­րոն­ներ, ու­շա­դիր լսեք, սա ձեզ էլ է վե­րա­բե­րում: ­Քան­դե­ցինք… ­Հին ծխնե­լույ­զի մեջ ագ­ռա­վի մի լքված բույն կար, բնում` իմ գլխար­կը, գլխար­կի մեջ` հար­յուր սկու­դո: Ես շատ ու­րախ եմ, որ վեր­ջա­պես հին պարտքս էլ կվե­րա­դարձ­նեմ:

Ալ­չի­դեն վա­զեց ներս, բե­րեց քրքրված բե­րե­տը, ո­րի մեջ զնգզնգում էին դրամ­նե­րը: ­Նա բա­նաս­տեղ­ծին և­ երգ­չին հի­սու­նա­կան սկու­դո տվեց և ­շա­րու­նա­կեց պատ­մութ­յու­նը:

— ­Սա դեռ ա­մե­նը չէ: ­Հենց խրճի­թի հա­տա­կը քան­դե­ցինք, անկ­յու­նում` մկան բնում, ինն­սու­նի­նը սկու­դո գտանք: ­Հար­յու­րե­րոր­դը ես այն ժա­մա­նակ ծախ­սել էի նրբեր­շի­կի հա­մար: Հի­մա այդ պա­կա­սող դրա­մը դրել եմ տե­ղը:

Ջո­վան­նան մտավ տուն և ­բե­րեց գե­ղե­ցիկ կապ­ված քսա­կը, մե­ջը` հար­յուր սկու­դո: Ալ­չի­դեն այն տվեց բա­նաս­տեղ­ծին:

— Իսկ գնդի­կը ես կպա­հեմ որ­պես հի­շա­տակ,- ա­սաց Ալ­չի­դեն:

Նա պատ­մութ­յունն ա­վար­տեց, իսկ ըն­կեր­նե­րի միջև բոր­բոք­վեց նույն վե­ճը: «­Ճա­կա­տա­գի՜ր»,- գո­ռում էր եր­գի­չը: «­Փո՜ղ»,- ա­վե­լի բարձր էր գո­ռում բա­նաս­տեղ­ծը: Կր­կին հի­շե­ցին թե՛ հո­րաք­րոջ ժա­ռան­գութ­յու­նը, թե՛ կոմս ­Լո­ւի­ջիի պա­տա­հա­կան զբո­սան­քը նա­վա­կով: Ալ­չի­դեն, որ ու­շա­դիր լսում էր նրանց, վեր­ջա­պես մի­ջամ­տեց.

— ­Թույլ տվեք ես էլ իմ խոսքն ա­սեմ: ­Փո­ղը` փող, ճա­կա­տա­գի­րը` ճա­կա­տա­գիր, բայց, հա­վա­տա­ցեք ինձ, որ գլխա­վորն աշ­խա­տանքն ու հա­մա­ռութ­յունն են: ­Գու­ցե հո­րաք­րոջ ժա­ռան­գութ­յունն իս­կա­պես օգ­նել է ­Ձեզ, պա­րոն բա­նաս­տեղծ, բայց չէ՞ որ ­Դուք եր­կար տա­րի­ներ աղ­քատ էիք ու չճա­նաչ­ված և ­շա­րու­նա­կում էիք գրել: ­Ձեզ, պա­րո՛ն եր­գիչ, հռչակ բե­րեց կոմս ­Լո­ւի­ջին, բայց չէ՞ որ մինչև այն եր­ջա­նիկ պա­հը, երբ նա ­Ձեզ լսեց, ­Դուք չէիք դա­դա­րում եր­գե­լուց: Իսկ ինչ ինձ է վե­րա­բերում, ա­պա այն ա­մե­նը, ինչ ես հի­մա ու­նեմ, իմ սե­փա­կան աշ­խա­տան­քի արդ­յունքն է:

Բա­նաս­տեղծն ու եր­գի­չը մի պահ լռե­ցին, ա­պա միա­ձայն բա­ցա­կան­չե­ցին.

— ­Տի­րա­մայ­րը վկա, ճի՜շտ է ա­սում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *