Գիտեք, որ գարուն է արդեն

Գիտեք, որ գարուն է արդեն

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։

Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

  1. Ներկիր այն տողերը, որոնք հուշում են, որ գարուն է:
    Ի՞նչ տրամադրություն է արտահայտված բանաստեղծության մեջ:
    Ուրախ:
    3. Բանաստեղծությունը կարդա այնպես, որ հնչի՝ ա) տխուր, բ) հիացական, գ) վախեցած
    4. Ինչպիսի՞ն կարող է լինել գարունը՝ կանաչ, թիթիզ….
    Գարունը կարող է լինել և կանաչ և թիթիզ:
    5. Ինչպիսի՞ն է քո գարունը. պատմիր նրա մասին:
    Իմ գարունը ուրախ է, երջանիկ, գեղեցիկ: Այն լի է ծաղիկներով, գույներով, ընկերներիս հետ խաղով, շունիկիս հետ ձբոսնելով, շունիկիս հետ խաղալով և այլ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *