Ճահիճներ

                            Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է ճահիճը: Ինչպե՞ս է առաջանում: Ճահիճները Երկրի մակերևույթի գերխոնավ տեղամասերն են:

I  Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումնե­րից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ:

II  Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրուն­տային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով:

  1. Արդյոք կարո՞ղ են ճահիճներ առաջանալ չորային շրջաններում, ինչո՞ւ: Այո կարող են, գրուն­տային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով:
  2. Ճահիճների չորացման ի՞նչ եղանակներ գիտեք: Մի դեպքում փո­րում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում ա­ճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում:
  3. Ճահիճներն ի՞նչ դրականև բացասական նշանակություն ունեն:Դրականն այն է որ ճահիճներում առաջանում է տորֆ որը օգտակար է մարդկանց համար իսկ բացասականն այն է որ ճահիճնորի պաճառով առաջանում է հիվանդությունների հարուցիչներ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *