Վախթանգ Անանյան «Թուխիկը»

Վախթանգ Անանյան «Թուխիկը»

 

Ասում են Երևան քաղաքում ժամանակով մի նշանավոր որսորդբժիշկ է եղել։ Նա ագռավի բնից աղվամազով ծածկված մի ձագ է հանել բերել տուն։

Ագռավն ու բժիշկը

Ժամանակ է անցել ագռավը մեծացել է, գորշ փետուրները դարձել են թուխ, և նա թռչնային բնազդով կապվել է տիրոջ հետ։Ասում են՝ նա բժիշկի հետ սեղան էր նստում իր համար պատրաստված աթոռակից կտցում էր իր բաժին կերակուրը,»ղաղա» կանչելով շնորհակալություն էր հայտնում տիրոջն ու գնում քաղաքային այգու ծառերի վրա աղմկելու և զվարճանալու իր ցեղակիցների հետ։Երեկոյան դեմ տուն էր վերադառնում , իր կոշտ ձայնով բարի գիշեր մաղթում բժշկին և գնում թառելու։

Բծիշկն ագռավին հաճախ էր որսի տանում։ Խելացի թռչունը երկնքից իր սուր հայացքով խուզարկում էր լեռան ծերպերը գտնում էր որսը և գալիս տիրոջ ուսին թառում ՝ կտուցը որսի ուղղությամբ մեկնած։Գնում էր որսորդն ագռավի կտուցի ուղղությամբ, և այդ նրա լավագույն կողմնացույցն էր։

Իսկ թանձր մառախուղին անտառում մոլորված ժամանակ, հավատարիմ ագռավը նրան ցույց էր տալիս ճանապարհը։

Բժիշկը դուրս էր գալիս քաղաքի գլխավոր փողոցը, և ընկերները թախանձում էին նրան

Դե ՛բժիշկ, ի՞նչ կլինի կանչես քո ագռավին։

Բժիշկը շրջապատված հետաքրքիր բազմությամբ մոտենում էր քաղաքային այգուն, ուր ծառերի վրա աղմկում էին ագռավները, և կանչում էր հեռվից

Թուխիկ, թուխիկ․․․

Ղաղա․․ լսվում էր պատասխանը ծառից իջած երամի միջից։

Հասարակությունը զարմանում էր ագռավային այդ պատասխանի վրա։

Թուխիկ, քեզ եմ սպասում ,- ձայն էր տալիս բժիշկը։

Ղաղա․․․այսինքն գալիս եմ, գալիս,- լսվում էր պատասխանը և երամից բաժանվում էր Թուխիկը, պտույտներ էր գործում և նստում իր տիրոջ ուսին ։

Ճաշարանում

Մի անգամ էլ, երբ բժիշկը նստած էր այգու ճաշարանում, ընկերներից մեկը հարցրեց

Վաղուց ես նստած ի՞նչու ճաշ չես պատվիրում։

Ընկերոջս եմ սպասում․․․

Կարծեցին իրոք մարդու է սպասում։ Ապա նա տեղից վեր կացավ բացեց ճաշարանի պոտուհանն ու նայեց երկինք։ Քիչ անց ագռավների մի մեծ երամ էր անցնում։

Թուխիկ, ինձ քաղցած սպանեցիր , անպիտան, ախր քեզ եմ սպասում, սրտնեղած ձայն տվեց նա։

Ղաղա ․․․ լսվեց երկնքից, և երամից մի ագռավ բաժանվելով ներս ընկավ, թառեց սեղանին։ Ու այն ժամանակ տերը ճաշ պատվիրեց։

Այնուհետև բժիշկը ամեն ամգամ գնում էր այգու ճաշարանը և սպասում էր իր Թուխիկին։

Քաղաքում ասելիք էր դարձել Թուխիկը։

Այդպես սիրով ապրեցին իրար հետ որսորդ բժիշկն ու իր փետրավոր ընկերը։

Հավատարիմ Թուխիկը

Բայց որովհետև ագռավը մարդուց շատ է ապրում ուստի տերը զառամեց ու մեռավ, իսկ ագռավը նրա դագաղի վրա տխուր ու գլխիկոր նստած, մարդկանց ուսերի վրա տարվեց մինչև գերեզմանատուն։

Դագաղն իջեցրին փոսը, բայց ագռավը թռչելու փորձ չարավ։

Թուխիկ, դուրս եկ,- ձայների միջից ձայնեց բժշկի այրին։

Չլսվեց պատասխան»ղաղա»,-ն կարծես թռչունը վշտից ուշքը կորցրել էր։ Նրան գերեզմանից հանեցին և բժշկի աճյունը հողով ծածկեցին։ Բարակ անձրև էր տեղում ։ Ժողովուրդը ցրվեց, բայց Թուխիկը մնաց բաց հողաթմբին՝ վշտահար ու մոլոր կանգնած։

Հին քարսիրտ աշխարհում մարդիկ տեսան այդ դեպքը, ականատես եղան այդ թռչունի արարքին, և ծերերը քրթմնջացին

Երանի չէ՞ր, որ բոլոր արարածներն էլ այս թռչունի չափ իրար հավատարիմ մնային․․․

Իսկ երբ գերեզմանին պատվանդան կառուցեցին և վրան դրին անվանի բժշկի կիսանդրին, քանդակագործը չմոռացավ նրա հավատարիմ Թուխիկին քանդակել տիրոջ ուսին թառած։

Ասում են, մինչ այժմ էլ մի ծեր ագռավ տխուրտրտում թառում է բժշկի կիսանդրու ուսին։ Թուխիկն է դար է անցել, բայց չի մոռանում իր տիրոջը․․․

Իսկ նրա դիմաց, քաղաքային այգու հնամենի ծառերի տեղը կանգնած ջահել բարդիների վրա, ուրախ աղմկում են ծեր Թուխիկի երիտասարդ սերունդները։

Առաջադրանքներ

1․Դուրս գրիր անծանոթ բառերը ու բառարանի օգնությամբ բացատրիր։ Պատվանդան-հենարան, կիսանդրու-կիսարձան, զառամեց-շատ ծերանալ:    

2․Պատմվածքը բաժանի՛ր մասերի և վերնագրի՛ր յուրաքանչյուր մասը։

 Ագռավն ու բժիշկը, Ճաշարանում, Հավատարիմ Թուխիկը:

3․Պատմի՛ր բժիշկի և թուխիկի ընկերության մասին։

 Նրանք շատ մտերիմ ընկերներ էին, Թուխիկը միշտ լսում էր բժիշկին նաև պատասխանում էր, բժիշկը  ամեն անգամ գնում էր այգու ճաշարանը և սպասում էր իր Թուխիկին:

4․Ո՞ր հատվածում է ավելի լավ երևում ագռավի հավատարմությունը։

Դագաղն իջեցրին փոսը, բայց ագռավը թռչելու փորձ չարավ։

Թուխիկ, դուրս եկ,- ձայների միջից ձայնեց բժշկի այրին։

Չլսվեց պատասխան»ղաղա»,-ն կարծես թռչունը վշտից ուշքը կորցրել էր։ Նրան գերեզմանից հանեցին և բժշկի աճյունը հողով ծածկեցին։ Բարակ անձրև էր տեղում ։ Ժողովուրդը ցրվեց, բայց Թուխիկը մնաց բաց հողաթմբին՝ վշտահար ու մոլոր կանգնած։

5 Նկարագրի՛ր Թուխիկին։Թուխիկը շատ խելացի, հասկացող,  բարի, և հավատարիմ էր: Նա ուներ թուխ փետուրներ և կոշտ ձայն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *