Բույսերի կառուցվածքն ու կենսագործունեությունը
Հարցեր և առաջադրանքներ
- Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:Բույսերը աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձև տնամերձ հողամասերում և այլուր:
- Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:
Բույսի ստորգետնյա հատվածը արմատն է,վերգետնյա հատվածը՝ ցողունը և տերևը։ Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:Բույսը կառուցված է արմատից, ցողունից և տերևից։
- Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:
Բույսի աճի և զարգացման համար անհրաժեշտ է լույս և ջուր։
- Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:
Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:
- Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում:
Բույսերը մեզ տալիս են մաքուր օդ նաև տալիս են մեզ սնունդ։
- Դիտարկեք շրջապատի որևէ բույս։ Նկարեք այդ բույսը: Ցույց տվեք նրա ստորգետնյա և վերգետնյա հատվածները, նշեք բույսի օրգանները: Թվարկեք այն բույսերը, որոնք ծաղկում են: Նյութը կարող է լինել նաև տեսաֆիլմի տեսքով։