Արագածին

Արագածին

Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան

Կայծակեղեն թրերի,

Գագաթներդ՝ բյուրեղ վրան

Թափառական ամպերի։

Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,

Լճակներդ՝ լույս-փերուզ.

Առուներդ՝ մեջքիդ փայլուն

Պերճ գոտիներ ոսկեհյուս։

Աղբյուրներդ գիշեր ու զօր

Խոսքի բռնված իրար հետ,

Վտակներդ գիլ ու գլոր

Աբրեշումե փեշերեդ։

Թիթեռներդ՝ հուր-հրեղեն

Թռչող-ճախրող ծաղիկներ,

Զառ ու զարմանք երազներեն

Պոկված ծվեն-ծվիկներ։

Ծիրանավառ դու թագուհի,

Բուրումների դու աղբյուր,

Ծաղիկներդ հազար գույնի,

Հազար անուն, հազար բույր։ Continue reading “Արագածին”

451,460,461,462,463,464

Խնդիր 462

Ջահի լամպերից 100-ը մեծ էին, իսկ մյուսները՝ փոքր։ Երբ մեծ լամպերից 9-ը և փոքրերից 27-ը այրվեցին, դահլիճը լուսավորվում էր 323 լամպով։ Քանի՞ փոքր լամպ կար ջահի վրա։

Լուծում

  1. 100-9=91
  2. 323-91=232
  3. 232-27=205

Պատ․՝205 լամպ: Continue reading “451,460,461,462,463,464”

Ֆլեշմոբ

1. Նատալին դպրոց էր բերել 8 տուփ կոնֆետ: Յուրաքանչյուր տուփում կար 5 կոնֆետ: Դասարանի սովորողներից յուրաքանչյուրը կերավ 2 կոնֆետ և տուփերում եղած բոլոր կոնֆետները վերջացան: Քանի՞ սովորող կար դասարանում:
Պատ՝․ 20։
2. Լողավազանում լողում էին 11 երեխա: Քիչ անց նրանց միացան 2 աղջիկ և 3 տղա։ Հետո լողավազանից դուրս եկան 2 տղա և 4 աղջիկ: Քանի՞ երեխա մնաց լողազանում:
Պատ՝․10։
3. Ճամփորդության համար Աննան պատրաստում է սենդվիչներ, որոնցից յուրաքանչյուրը կազմված է 2 շերտ հացից: Մեկ փաթեթի մեջ կա 12 շերտ հաց: Քանի՞ սենդվիչ կարող է պատրաստել Աննան մեկուկես փաթեթ հացով:
Պատ՝․ 9։
4. Անահիտը հոկտեմբերի 25-ի առավոտյան գնաց տատիկի տուն և վերադարձավ հոկտեմբերի 29-ի երեկոյան։ Քանի՞ գիշեր մնաց տատիկի տանը, եթե այդ ժամանակահատվածում նա գիշերել էր այնտեղ։
Պատ՝․ 4։
5. Նունեն և Նանեն երկվորյակներ են: Քույրը՝ Լուսինեն, նրանցից մեծ է 4 տարով, իսկ երկվորյակները 5 տարեկան են: Որքա՞ն է 3 քույրերի տարիքների գումարը:
Պատ՝․19։
6.  Որո՞նք են 0-ից տարբեր այն 3 թվանշանները, որոնցով արտահայտվող թվերի գումարը և արտադրյալը իրար հավասար են։
Պատ՝․ 2։
7. Թատրոնում կա 63 տեղ, որոնք դասավորված են 9 շարքով։ Եթե յուրաքանչյուր շարքում 2-ական տեղ ավելացնենք, ապա որքա՞ն կդառնա տեղերի ընդհանուր քանակը։
Պատ՝․ 81։
8. Հյուրատանը կա 5 երկտեղանոց մահճակալ։ Ամենաքիչը քանի՞ երկտեղանոց մահճակալ է անհրաժեշտ ավելացնել 16 սովորող տեղավորելու համար:
Պատ՝․ 8։
9.  Սովորողները չափում էին մարզադաշտի երկարությունը քայլերով։ Դավիթն արեց 18 հավասար քայլ, Աննան՝ 12, իսկ Արմանը՝ 19: Ու՞մ քայլերն էին ամենամեծը:
Պատ՝․ Աննայի։
10. Տատիկը պատրաստեց 16 կարկանդակ: Էվան կերավ դրանց կեսը, Առնոն կերավ երկու կարկանդակ, իսկ Լիլիանան` մնացածը: Քանի՞ կարկանդակ կերավ Լիլիանան:
Պատ՝․ 6։