Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված)

Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված)

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։

Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան իսկույն սկսեց աճել։

Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։

― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

Մի ժամից հետո լուսնին հասա։

Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։ Վերջիվերջո կացինս գտա մի կույտ փտած դարմանի մեջ։

Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի և ուզում էի ցած իջնել։

Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր եղավ ու թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։

Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմ վերադառնա։ Մի՞թե ամբողջ կյանքս պիտի անցկացնեմ այս սառած լուսնի վրա։

Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։

Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը և սկսեցի նրանից պարան հյուսել։ Պարանը կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ ձեռքով իջնում էի, իսկ աջով կացինն էի բռնել։

Շուտով պարանը պրծավ, և ես օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։ Սարսափելի էր, բայց գլուխս չկորցրի։

Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն տվեց։

Բայց և այնպես երկիրը հեռու էր, և շատ անգամ պետք եղավ պարանի վերևի ծայրը կտրել և ներքևի ծայրին կապել։ Վերջապես այնքան իջա, որ քաղաքի տներն ու պալատները երևացին։ Մինչև գետնին հասնելը երեք կամ չորս մղոն էր մնում։

Եվ հանկարծ… Օ՜ սարսափ… պարանը կտրվեց։

Ես գետնին ընկա այնպիսի ուժով, որ կես մղոն խորությամբ փոս գոյացրի։

Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովս աստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։

Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։

Տեքստային առաջադրանքներ

1․ Ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը, երբ պարզեց, որ ծղոտից հյուսած պարանը կարճ է։ /1 միավոր/

Ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։

2․ Լուսին հասնելու համար ի՞նչ միջոց օգտագործեց Մյունխհաուզենը։ /1 միավոր/

Ա) Լուսին հասավ հրթիռով

Բ) Մեծ աստիճան դրեց և բարձրացավ լուսնի վրա

Գ) Բակլա տնկեց, որի վրա մագլցելով հասավ լուսին

Դ) Լոբի ցանեց և լոբու ցողունի վրա  մագլցելով հասավ լուսին

3 Փոսից դուրս գալու ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը։  /1 միավոր/

Եվ հանկարծ ելքը գտավ. եղունգներովս աստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկավ։

4 Լուսնի վրա հայտնվելուց հետո ի՞նչն էր պատճառը, որ Մյունխհաուզենը կացինը չէր գտնում։  /1 միավոր/

Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։

5 Տեքստից դուրս գրեք մեկ պատմողական և մեկ բացականչական նախադասություն։/1 միավոր/

Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։

Ուռա՜։

6․ Նախադասության ընդգծված բառերին ինչպիսի հարցին պատասխանող լրացումներ ավելացրեք։ /1 միավոր/

Շուտով պարանը, պրծավ և Մյունխհաուզենը օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։

Բառային առաջադրանքներ

1․ Տեքստից դուրս գրեք 5 բառ, որոնք գործողություն են կատարում։ /1 միավոր/ Տնկեցի, չմտածելով, կապել, գալով, ընկա։

2․ Շարունակեք ըստ օրինակի՝ ավարտել․․․․ — ավարտել գիրքը /1 միավոր/

Փորել —

Դուրս գալ —

Աճեցնել —-

Տեսնել —

3․ Գրի՛ր տեքստում մուգ գրված բառերի հոմանիշները։ 1 միավոր

Ուրախ-ուրախ- զվարթ, վերջիվերջո-վերջապես, հիշեցի-միտք անել, իսկույն-անմիջապես։

4․ Գրի՛ր բարեբախտաբար, երկար, բարձրանալ, վերև բառերի հականիշները։ 1 միավոր

բարեբախտաբար-դժբախտաբար, երկար-կարճ, բարձրանալ- իջնել, վերև-ներքև։

Գիտելիքների ստուգման թեստ 10

1․ Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի տասնավորը 2 է, միավորը՝ 7, մնացած թվանշանները՝ 3։
2․ Ո՞ր շարքում են թվերը դասավորված  աճման  կարգով։
3. Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի տարբերությունը, եթե նվազելին մեծացնենք 20-ով։
4․  97184 < 971*4 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ի՞նչ ամենամեծ   թվանշան կարող ենք   տեղադրել, որ անհավասարությունը ճիշտ լինի։
5․ Գտիր 24 թվի 3/8 մասը
6.  8 կգ 200 գ –ը արտահայտիր գրամներով
7. Գծագրում ներկված է պատկերի

Подпись отсутствует

8․ Քանի՞ գրամ  է 3/10 կիլոգրամը։
9․ Նշիր ամենափոքր քառանիշ թիվը, որի գրության մեջ կրկնվող թվանշաններ չկան:
10․ Գտի՛ր 9789 թիվը 10-ի բաժանելիս ստացված մնացորդը:
11. Ըստ օրինաչափության՝ գտիր տրված հաջորդականության հաջորդ անդամը՝ 5,8,11,14, 17
12.  Հաշվիր (3000 – 50 x 5) : 10 + 25 արտահայտության արժեքը:
(3000 – 50 x 5) : 10 + 25=(3000-250):10+25=(2750):275+25=300
13․AC  հատվածի երկարությունը 7 սմ է, CB հատվածը՝ 14 սմ : Գտիր  AB հատվածի երկարությունը:
Подпись отсутствует
1. 7:2=3
2. 14:2=7
3. 3+7=10սմ․
Պատ՝․ 10 սմ։
14․ Գտիր  36 սմ պարագիծ ունեցող քառակուսու մակերեսը։
1. 36:2=18
2. 18×18=324սմ․
Պատ՝․ 324սմ։
15․ Տուփում  կա 11 կանաչ, 5 դեղին և 8 կապույտ մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից, համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը  կապույտ է։
16. Սմբատն ու Կարենը միասին ունեն 4000 դրամ։  Որքա՞ն գումար ունի Կարենը, եթե Սմբատն ունի 600 դրամով  ավելի գումար, քան Կարենը։
 4000-60=3940
Պատ՝․ 3940դրամ։
17․ Երեք իրար հաջորդող բնական թվերի գումարը 309 է։ Որո՞նք են այդ թվերը։