Վահան Տերյան «Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ»

Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ, Ամենին մոռանալ. Չսիրել, չխորհել, չափս՛ոսալ — Հեռանա՜լ… Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ, Գիշերում այս անշող Արդյոք կա՞ իրիկվա մոռացման, Մոռացման ոսկե շող… Մի վայրկյան ամենից հեռանալ, Ամենին մոռանալ.— Խավարում, ցավերում քարանալ Մեն-միայն… Մոռանալ, մոռանալ ամեն ինչ, Ամենին մոռանա՜լ…Չսիրել, չտենչալ, չկանչել,Հեռանալ…