ֆլեշմոբ

 ֆլեշմոբ
1. Եվան, փազլի 4 կտորները ճիշտ շարելով, ստացավ  հաշվարկի գործողություն պարունակող ուղղանկյուն, (տե՛ս նկարը)։ Գտի՛ր ստացված արտահայտության արժեքը:

Подпись отсутствует

15
2. Երեխաները չափեցին ավազե խաղադաշտի երկարությունը քայլերով: Նարեն արեց 15 հավասար  քայլ, իսկ Դավիթը՝ 17:  Ո՞ւմ քայլի երկարությունն էր ավելի մեծ:
Նարեի
3. Ընտանիքում կա վեց երեխա, որոնք 2, 4, 5, 6, 8 և 10 տարեկան են: Նրանցից չորսի տարիքների գումարը 22 է։ Քանի՞ տարեկան են մյուս երկու երեխաները:
5 և 8
4. Չորս ընկեր կերան պաղպաղակ: Կարենը կերավ ավելի շատ, քան Արթուրը, Հայկը կերավ ավելի շատ, քան Դավիթը, բայց՝ Արթուրից քիչ: Ո՞վ կերավ ամենաքիչը:
Դավիթը
5. Եթե Լիլիթի, Մանեի, Անիի տարիքները գումարենք, ապա կստանանք 12: Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը  2 տարի հետո:
18
6. Պայուսակը ունի հինգ գրպան: Գրպաններում կոնֆետներ դրեցին այնպես, որ դատարկ գրպան չլինի, հինգից ավելի կոնֆետ պարունակող գրպան էլ չլինի, և բոլոր գրպաններում կոնֆետների քանակը  լինի տարբեր: Քանի՞ կոնֆետ դրեցին գրպաններում:
15
7. Արամը և Լուսինեն միասին ունեն 40 խնձոր: Երբ նրանք հավասար քանակությամբ խնձոր կերան, Արամի մոտ մնաց 9 խնձոր, իսկ Լուսինեի մոտ՝ 15:  Արամը սկզբում քանի՞ խնձոր ուներ:
17
8. Արամը չորսերով (4, 8, 12 և այլն ) հաշվեց մինչև 36-ը, իսկ Գեղամը՝ 50-ից իջավ հինգերով (50, 45,  40 և այլն) մինչև 0-ն: Քանի՞ թիվ երկուսն էլ նշեցին:
10
9. Ամառային ճամբարը սկսվում է  2022թ.  մայիսի 30-ից և տևելու է 12 օր: Շաբաթվա ի՞նչ օր կլինի ճամբարի վերջին օրը:
Ուրբաթ
10. Մեկ կիլոգրամ ելակի գնով կարելի է գնել երկու կիլոգրամ լոլիկ: Մեկ կիլոգրամ լոլիկի գնով կարելի է գնել երեք կիլոգրամ վարունգ: Քանի՞ կիլոգրամ վարունգ կարելի է գնել երկու կիլոգրամ ելակի գնով:
4